ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՄՈՍԿՎԱՅԻ ՇՔԵՐԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ՍԻՍԻԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԸ

DSC01209

Նրան՝ Զինվորին, նկատեցի շատ հեռվից՝ փողոցի մյուս ծայրին: Ուշադրությունս գրավեց իր գեղեցիկ, սլացիկ, հպարտ, ձիգ քայլվածքով: Հայացքս չէի կտրում. մի առանձնակի վերաբերմունք ունեմ զինվորական համազգեստի նկատմամբ: Կամաց- կամաց մեր միջեւ տարածությունը փոքրանում էր: Ու ինչքան մոտենում էինք, հետաքրքրությունս մեծանում էր: Հետո ուշադրությունս գարվեցին կրծքի մեդալները: Երբ հավասարվեցինք, այն է՝ պիտի անցնեինք միմյանց կողքով, զգացի, որ շատ անդառնալի մի բան կորցրած կլինեմ, եթե չխոսեմ զինվորի հետ, ու նրա համար շատ անակնկալ՝ բարեւեցի: Պատասխանեց բարեւիս, բայց զարմացած նայեց՝ հասկացնելով, որ…չի ճանաչում ինձ: Կռահեցի: Զարմանքը փարատելու համար ներկայացա, ասացի, որ հայ զինվորի նկատմամբ առանձնակի վերաբերմունք ունեմ ու ետաքրքրվեցի կրծքի մեդալներով: Ասաց, որ երեքը հայկական բանակի մեդալներ են, մյուսը՝ Գեորգիեւյան ժապավենով մեդալը, Մեծ հայրենականի հաղթանակի 70 ամյակին նվիրված Մոսկվայում կայացած զորահանդեսին մասնակցելու համար է ստացել: Զինվորը, որի անունը դեռեւս չէի հարցրել, հավանաբար, չպատկերացրեց, թե այդ պահին ինչ կատարվեց իմ հոգում: Դեռեւս թարմ են բերկրանքի, հպարտության այն զգացումները, որ ապրեցինք գրեթե ազգովի, երբ հայկական հատուկ վաշտն էր Մայիսի 9-ին այնքան արժանապատիվ, այնպես հաղթական, այնպես ներկայանալի անցնում Կրեմլի հրապարակով:

Բայց բերկրանքս եւ «տեղային հայրենասիրությունս» կրկնակի ցնծություն ապրեցին, երբ իմացա, որ Մոսկվայի զորահանդեսին հայկական հատուկ վաշտի կազմում շքերթին մասնակցած զինվորականը… սիսիանցի է, ու աչքերիցս, հաստատ, ուրախության կայծեր ցայտեցին…

Տիգրան Առաքելյանը 2013 թվականի հուլիսի 16-ին է զորակոչվել հայոց բանակ եւ հայրենիքի հանդեպ պարտքը կատարեում է Երեւանի Ն զորամասում: Բարեխիղճ ծառայության համար պարգեւատրվել է «Հայոց բանակի քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ» եւ «Հայոց բանակի լավագույն զինվոր-մարզիկ» մեդալներով: Հարցիս, թե իր ստացած մեդալներից որն է առավելապես կարեւորում եւ սիրում, ասաց, որ բոլորն էլ թանկ են իր համար, եւ ամեն մեկը իր տեղն ունի:

Տիգրանի պապը՝ բռնակոթցի Կնյազ Առաքելյանը նույնպես մասնակցել է Մեծ հայրենականին: Ի պատասախան իմ՝ մոսկովյան շքերթին մասնակցելու համար ինքն ավելի շատ հպարտ էր որպես հայրենականի մասնակցի թո՞ռ, թե՞ անկախ Հայաստանի հաղթանակած բանակի զինվոր հարցին, պատասխանեց, ասելով, որ երկուսն էլ արժեւորում է, քանի որ երկուսն էլ մեր ժողովրդի պատմության էջերն են, բայց, անշուշտ, հպարտ է, որ սիսիանցի միակ զիվորականն է, ով մասնակցել է այդքան ներկայանալի, այդքան կարեւոր շքերթին, եւ այնքան գեղեցիկ, այնքան՝ արժանապատիվ կատարել իր առաջադրանքը, ինչից այդպես շոկահարվել էին ադրբեջանցիները՝ նկարներում ֆոտոշոպով ջնջելով Հայոց եռագույնը…

Մեծ հայրենականի 70 ամյակին նվիրված տոնական շքերթին մասնակցած հայկական հատուկ վաշտում ընդգրկված էին 75 հոգի: Ինչպես է ինքը պատիվ ունեցել լինել 75 ընտրագույն մասնակիցներից մեկը, Տիգրան Առաքելյանն ասաց, որ ինչպես մյուսներին, այնպես էլ իրեն ընտրել են զինվորական ճիշտ ու գեղեցիկ քայլվածքի, կեցվածքի ու նաեւ՝ բարձրահասակ լինելու համար: Հատուկ վաշտում ընտրվելուց հետո էլ 2 ամիս պարապել են: «Երբ մեր վաշտն անցնում էր Կրեմլի հրապարակով, չեմ կարող բառերով նկարագրել այն զգացողությունը, այն հպարտությունը, այն պատասխանատվությունը, որ զգում էի որպես հայոց բանակի զինվոր, երկրի պաշտպանի՝ հավաքական ուժը եւ կամքը ներկայացնող մարտիկ,- համեստաբար ասում է Տիգրանը:- Այդ զգացումները ահագնանում էին հատկապես այն մտքից, երբ մտածում էինք, որ մեր առջեւից քայլում են ադրբեջանցիները, ում նկատմամբ հաղթանակ ենք տարել մատրադաշտում, հիմա էլ՝ հոգեբանորեն էինք գերազանցում նրանց»:

Հայրենական մեծ պատերազմի 70 ամյակին նվիրված Մոսկվայի շքերթին գերազանց մասնակցելու, գեղեցիկ եւ անթերի քայլերթի համար մասնակից 3 երկրների մեջ, ի թիվս Հնդկաստանի, Բելոռուսի, մեկ էլ՝  Հայաստանի վաշտն է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շայգուի կողմից արժանացել 70 ամյակի շքերթի մասնակցի հատուկ հուշանվերների: Տիգրան Առաքելյանը նշեց, որ դա էլ կպահի սրբորեն:

Սերժանտ Տիգրան Առաքելյանը տպավորված էր մոսկովյան շքերթից եւ Մոսկվայում անցկացրած 15 օրերից: Ասաց, որ եղել են Մոսկվայի տեսարժան վայրերում, այցելել թանգարաններ, ու, որպես խրախուսանք, նաեւ 10-օրյա արձակուրդ ստացել:

Հիմա նա տանն է՝ Սիսիանում: Երբ հարցրեցի, թե ինչպես են ծնողները դիմավորել իրեն, ասաց, որ անբացատրելի հուզմունք են ապրել, երբ շքերթի ժամանակ հեռուստացույցով տեսել են իրեն ու ճանաչել, քանի որ հայկական վաշտի առաջին շարքում էր քայլում…

Երկու ամիս է մնում, որ սերժանտ Տիգրան Առաքելյանն ավարտի իր զինվորական պարտքը եւ տուն վերադառանա: Բարի ծառայություն քեզ, զինվոր, կեցցես, որ կարողացել ես միլիոնավոր մարդկանց տարաբնույթ հայացքների ներքո այդպես հպարտ ու արժանապատիվ ներկայացնել հայոց բանակն ու հայ զիվորին…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

14.05.2015

 

11,299 դիտում

10 մեկնաբանություն ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՄՈՍԿՎԱՅԻ ՇՔԵՐԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ՍԻՍԻԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԸ հոդվածին

  1. Լուսինե Բաղդասարյան -ը գրել է:

    Տիգրանը :) Իմ բարի ու խելացի դասընկերը: Բարի վերադարձ քեզ,Տիգրա՛ն ջան: Ինչքա՜ն հաճելի է, որ այսքան հպարտ ու կարգապահ զինվոր ես…

  2. Meri Yan -ը գրել է:

    Apres Tigran jan hpartenq qeznov…

  3. Աննա Մկրտչյան -ը գրել է:

    Parq haykakan banakin, parq Tigranis

  4. Karen Hamamchyan -ը գրել է:

    Արևիկ ջան, Մոսկվայի Կարմիր հրապարակի շքերթին մասնակցել է նաև Սիսիան քաղաքի բնակիչ Ասքանազ Վարդանի Մկրտչյանը: Երկուսն էլ շատ ապրեն: Ադրբեջանցիները եթե իմանային որ այդ շարքերում երկու Սիսիանցի կա, չէին համարձակվի մեր դրոշը ջնջել:

  5. Lia -ը գրել է:

    Tigrane’ inchpes haskaca hodvacic, Sisianic mec hajrenakan paterazmi Moskovjan shqertin masnakcac miak zinvore che. Mi hat el Artavazd Armani Avagyan e exel.uraxem vor henc sisianic en hanrapetutyan aydqan nerkayanali zinvor-txanere

  6. Shushanik Simonyan -ը գրել է:

    Ко Еркирн эл Дзезниц а Шноракал;Апрес Тигран Джан,ев Асканазн эл шааат апри,у боооолоr Зинвор Тханерн эл шааат апрен,вор Менк hангист у хахах енк…

  7. Mariam Sahakyan -ը գրել է:

    Հաղթանակած հայոց բանակի արժանի զինվոր….Հպարտ եմ էլի ու էլի

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *