ՄԱՅԻՍԻ 9-ԻՑ` ՄԱՅԻՍԻ 9

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ


ՈՐԴԻՍ ԿԳԱ

Հաղթություն եկավ: -Որդիս կգա,
Զորքը տուն եկավ: -Որդիս կգա,
Հոտից գառ բերեց: -Որդիս կգա,
Գառը գառ բերեց: -Որդիս կգա,
Կռունկը չվեց: -Որդիս կգա,
Պատը ճաք տվեց: -Որդիս կգա,
Մարգը չորացավ: -Որդիս կգա,
Մեջքը կորացավ: -Որդիս կգա,
Ցավը խորացավ: -Որդիս կգա,
Մտավ անկողին: -Որդիս կգա,
Փառք տանք հաղթողին: -Որդիս կգա:
Դժվար էր շնչում: -Որդիս կգա,
Հոգին էր փչում: -Որդիս կգա,
Բոլորեց տարին, աչքս վկա,
Կարդացինք քարին` «Որդիս կգա»:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *