ՄԱՅՐՍ

Համո ՍԱՀՅԱՆ

Դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս,
Տանս ճրագն էիր եւ ծուխն էիր տանս:
Քոնը` իմն էր, իմը` քոնն էր հավիտյանս,
Դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս:
Իմ տերությունն էիր եւ իմ երկիրն էիր,
Լրումն ու լիրն էիր, ճակատագիրն էիր,
Եվ իմ միակն էիր, ինչպես Հայաստանս:
Իմ կյանքի գինն էիր, իմ Ծիր-Կաթինն էիր,
Եվ իմ բաժինն էիր, եւ իմ բագինն էիր,
Դու խառնված էիր շնչիս, էությանս…
Դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս:

 

7,868 դիտում

Մեկ Արձագանքման ՄԱՅՐՍ համար

  1. Սեւակ -ը գրել է:

    Ինքնին հանճարեղ բանաստեղծություն է, սակայն ինչպե՜ս է այս տողերին մեղեդի ավելացրել Սասուն Պասկեւիչեանը… ինձ համար անհնար է կարդալ այս տողերը՝ առանց պատկերացնելու նրան միահյուսված մեղեդին: Հրաշալի ու տաղանդավոր երկու արվեստագետների հանդիպում, եւ ահա այսպիսի գերազանց արդյունք:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *