ՄԱՐԴԸ ԲՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՄԱՍՆԻԿՆ Է

«Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրի շրջանակներում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության եւ ՀՀ ԿԳ նախարարության կրթության ազգային ինստիտուտի կողմից իրականացված «Բացահայտիր ագրոկենսաբազմազանությունը քո գյուղում» մրցույթում հաղթող է ճանաչվել եւ հատուկ մրցանակի  արժանացել Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցի քիմիա-կենսաբանության ուսուցչուհի Մանյա Օհանյանը:

Մեզ հետ զրույցում Մանյան ասաց, որ արդեն չորրորդ տարին է մասնակցում է այս մրցույթին, որին տարեց տարի ավելի շատ դպրոցներ ու բնապահպանական ակումբներ են ընդգրկվում: Եվ ուրախությամբ ավելացրեց, որ բավականին հաճելի զգացողություն է ավելի քան 200 դպրոցների եւ բնապահպանական ակումբների միջեւ ծավալված մրցույթում  հաղթող ճանաչվելը, ինչը, անշուշտ, կրկնապատկել է պատասխանատվությունը հետագա աշխատանքները ավելի արդյունավետ ու հետաքրիր կազմակերպելու առումով:
Մանյա Օհանյանն ավելացրեց, որ իր 10 հոգանոց խմբով, որտեղ ընդգրկված են դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները, ուսումնասիրել են Սիսիանի եւ Բռնակոթի տարածքի մշակովի բույսերն ու ընտանի կենդանիները, անհրաժեշտ գրականության օգնությամբ կապ հաստատել նրանց ազգակից վայրի տեսակների հետ, համապատասխան պաստառներով դրանք ներկայացրել լատիներեն եւ հայկական անվանումներով:
Կարեւորելով մարդու եւ բնության կապն ու ներդաշնակ զարգացումը, Մանյա Օհանյանը նշեց, որ դրա արդյունքում ավելացան աշակերտների գիտելիքները, ստացած vorotan20122013-1գիտելիքներով կապ հաստատվեց բնության հետ, հնարավորություն ընձեռվեց ավելի պատկերավոր տեսնել գեղեցիկը եւ ճանաչել շրջակա միջավայրը:
«Մարդը բնությունից հեռացել է, ոչ միայն քիչ է պահպանում այն, այլեւ՝ մարդածին գործոնների բացասական ազդեցությունը ավելի է մեծացել բնության վրա, որն էլ նպաստել է մեր բուսական եւ կենդանական շատ տեսակների ոչնչացմանը»,- ասաց նա, հավելելով, որ այսպիսի մրցույթների կազմակերպումն ու մասնակցությունը ոչ միայն ճանաչողական նպատակ են հետապնդում, ոչ միայն՝ փորձագիտություն են, այլեւ՝ մեկ անգամ եւս հնարավորություն են տալիս մոտ լինել բնությանը, չխորթանալ եւ չկտրվել նրանից: Իսկ բնությունից կտրվելը եւ նրանից հեռանալը խաթարում է մարդ-բնություն համակեցությունը, ինչի արդյունքում կորցնում են երկուսն էլ:
«Մարդը բնության մի մասնիկն է, բայց՝ ամենակարեւոր մասնիկը եւ ստեղծողը եւ ավերողը, իսկ քանի որ ստեղծելը ավելի աստվածահաճ եւ շնորհակալ գործ է, քան՝ ոչնչացնելը, մենք երեխաներին սովորեցնում ենք նախապատվությունը տալ ստեղծելուն»– ամփոփեց Մանյա Օհանյանը՝ աշակերտի, մարդու կյանքում կարեւորելով բնագիտական առարկաների տված գիտելիքները բնության առջեւ ծառացած խնդիրները լուծելիս:

«ՈՐՈՏԱՆ»
20.12.2013

Մեկ Արձագանքման ՄԱՐԴԸ ԲՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՄԱՍՆԻԿՆ Է համար

  1. Lusine Tadevosyan says:

    կեցցե՛ք մեր շատ-շատ սիրելի րնկեր Օհանյան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *