ՄԱՐԶԱԿԱՆ. ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑԱՆ

Ընթացիկ տարվա հուլիսի 17-20-ը Վանաձորում անցկացված հանրապետության վոլեյբոլի` 1993-94 թ.թ. ծնված պատանիների եւ աղջիկների առաջնությունից Սիսիանի աղջիկների թիմը վերադարձավ վաստակած` դառնալով հանրապետության չեմպիոն` նվաճելով գավթը, պարեւատրվելով հավաստագրերով:
Խանդավառված այդ հաջողությունից` թիմը պատրաստվում է նաեւ հանրապետության վոլեյբոլի Ֆեդերացիայի կողմից կազմակերպվելիք` օգոստոսի 10-20-ը Սիսիանում կայանալիք մարզական հավաքին:
Պայմանավորված այն հանգամանքով, որ այդ տարիքային խմբի` հանրապետության հավաքական թիմի 8 անդամներ սիսիանցի են, նախապես այլ վայրում որոշված մարզական հավաքը տեղափոխվել է Սիսիան: Հավաքը կանցկացնեն թիմի գլխավոր մարզիչ Աղվան Հակոբյանը, նրան կօգնեն 2 մարզիչներ` Շողիկ Բալյանը (Երեւան) եւ Հրաչիկ Գրիգորյանը (Արթիկ):
Թե հավաքականի անդամները, թե մարզիչներն ակնկալում են օգտաշատ եւ արդյունավետ մարզական հավաք:

Աղվան ՀԱԿՈԲՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *