ՄԱՐԶՊԵՏԸ «ՈՒԽՈԴ» ԱՐԵՑ ԱՂԱՍՈՒՆ

vorotan123Համո Սահյանի ծննդյան 99 ամյակի կապակցությամբ Սիսիանում կազմակերպված միջոցառման ժամանակ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նրբորեն ու ճկուն քայլով «ուխոդ արեց» Սիսիանի` արդեն գլուխը կորցրած քաղաքապետ Աղասուն, ում ղեկավարած կառույցում` Սիսիանի քաղաքապետարանում հայտնաբերված ֆինանսական մի շարք, մեղմ ասած` թերություններով գործը ներկայումս գտնվում է մարզի  քննչական վարչությունում, ինչից Աղասու` առանց այն էլ «սեւացած» դեմքը ավելի թխպեց:
Միջոցառումը սկսելու քաղաքապետի` բացման խոսքից հետո, երբ Սիսիանի քաղաքապետարանում կազմված վարման ծրագրի համաձայն` առաջինը ձայնը տրվեց Սյունիքի մարզպետին, Սուրեն Խաչատրյանը ելույթի հերթը ցուցադրաբար, բայց` շատ հարգալից փոխանցեց պետական, հասարակական գործիչ Վլադիմիր Միհրանիչին` հասկացնելով Աղասուն, որ այլեւս չունի նրա քծնանքի կարիքը, եւ Սիսիանում Աղասը չի որոշողը, թե ինքը երբ կամ ինչպես պիտի ելույթ ունենա:
Եթե մինչ այդ մարզպետը միայն աշխատասենյակներում կամ` նեղ «կրուգում» էր «գնդակահարում» կուսակցությունից կուսակցություն վազող Աղասուն, ապա նախագահական ընտրություններից հետո, երբ պարզվել է, որ Աղասը, բացի իր պատասխանատվության տակ գտնվող ընտրատեղամասից, միտումնավոր «իր ձայները նվիրել է» այլ թեկնածուների` Սերժ Սարգսյանի համար աշխատող մյուս տեղամասերի` Սիսիանում ճանաչված պատասխանատուներին ձախողելու նպատակով, ապա հիմա սիսիանցիների աչքի առաջ արված  քաղաքական այս «ուխոդով» բացահայտորեն նվաստացրեց նրան:

«ՈՐՈՏԱՆ»
16․04․2013թ․

 

296 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *