Մեծ եղեռնի 100 ամյակին նվիրված խաչքար է կանգնեցվել Գետաթաղ գյուղում:

«Թեեւ Գետաթաղը փոքր համայնք է, իսկ հնարավորությունները՝ սահմանափակ, բայց այստեղ էլ հիշարժան իրադարձություններ են կատարվում, հատկապես՝ հոգեւոր առումով,-ասաց Գետաթաղի համայնքապետ Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշակթողի մոտ, որտեղ տեղադրվել է խաչքարը, սալահատակվել եւ բարեկարգվել է 50 մետր քառակուսի տարածք: –Հետագայում այստեղ կտեղադրենք նաեւ արցախյան ազատամարտի նահատակներին նվիրված խաչքար, որը նախատեսել ենք իրականացնել 2016 թվականին»:

Համայնքի ղեկավարը նշեց, որ Գետաթաղում Մեծ եղեռնի 100 ամյա տարելիցին նվիրված խաչքար տեղադրելը իր նախաձեռնությունն է, ինչին մեծապես օգնել են նաեւ Մոսկվայում բնակվող իր եղբայրները՝ Վրեժ եւ Խորեն Դավթյանները, համագյուղացի Վահրամ Սարգսյանը: DSC07539Նշենք, որ նախանցյալ տարի հենց նրանց ջանքերով 2000 մետր բարձրության վրա՝ Եղիակում, տեղադրվեց նաեւ 6 մետր բարձրությամբ երկաթակուռ խաչը, որն իշխում է շրջակա ողջ բնակավայրերի վրա:

«Թե Գետաթաղի համայնքապետարանը, թե  Խորեն եւ Վրեժ Դավթյաններն այսքանով չեն սահմանափակվում, կարեւորագյուն խնդիրը մնում է 1650 թվին կառուցված սուրբ Աստվածածին եկեղեցու նորոգումը, ինչը համարում ենք մեր պարտքը»,-ասաց Արթուր Դավթյանը:

Գետաթաղում տեղադրված խաչքարն օծել է տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր-Ընծա Միրզոյանը: Մատուցվել է մատաղ:

«ՈՐՈՏԱՆ»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *