ՄԵԿ ՕՐ` «ՔՅԱՌԹՈՒՆԵՐԻ» ՀԵՏ…

Վերջերս մի խնջույքի ժամանակ դիմացս նստած էին երեք ուտող-խմող իսկական հայ տղա,  «ոսկե երիտասարդության» արդի ներկայացուցիչ, որը ժամանակակից իր անվանումն ունի` քյառթու… Ներքուստ գոհ էի, որ հենց այս ջահելների հետ էի նստած սեղանի շուրջ. ես էլ պակաս քեֆչի չեմ, սիրում եմ հայավարի քեֆ անել…
Դեմքիս նկարած ժպիտով լսում էի լպստած մազերով այս լավ «ընգերներ»-ի  «ճոխ բառն ու բանը», «վայելում» նրանց կենսափիլիսոփայական զրույցները` համեմված «ես իմ ախպերների ցաա՜վը տանեմ», «խմենք մեր սալդատության կենացը», «Հայաստանիս ջանիի՜ն մեռնեմ», «ծնողների համար», «էրեխեքի համար» ու  նմանատիպ կենացներով: Հետո անցան լայն «քաղաքական» քննարկման` «երգիրը երգիր չի, որ ստե մարդ չի աբրըմ, այլ գոյատեւըմ ա, որ ստուց պետքա էթալ,  որ սաղ թալնե-կերել են, որ էս ժողովուրդը մեղկ ա…»: Նրանցից մեկը, որ հավանաբար իրենց առավել «խառոշին» էր, նայեց ինձ, ըստ երևույթին զգաց, որ թեման քննարկելու այնքան էլ հարմար պահը չի, ընկերներին ասաց` «լավ, վերջ, էս թեման չի դզում, փակեք»:Անհետաքրքիր թեման փակելով` բացեցին մի նոր «կարևոր» թեմա` աղջիկների մասին: Ասացին, որ մեր աղջիկները «գլամուռ» են, ռոք լսող «գժեր» են, շահամոլ են, ցուցամոլ են, համեստ չեն: Աղջիկներին մի լավ քննադատելուց հետո ուզեցին պարել, բայց` միայն իրենց «մուզիկայի» ներքո` «А я кайфую»:Եվ ի~նչ մեծ բավականությամբ էին «վայելում» քրդա-ազերա-թուրքական մուղամները` ողջ էությամբ,  ոտքը ոտքի վրադր ածու` ծխախոտը բերաններին…հետո էլ մտածում ես` ինչո՞ւ են բողոքում երկրից: Հայաստանը հիանալի երկիր է, էդ իրենք են վայրենի, որովհետև էդպես… ժամանակակից է:
Քեֆից հետո, սովորաբար, վերադառնում են իրենց «մայլա», ավելի ճիշտ` սիրած աղջկա «մայլա», թառում են սկամեյկին` թանի շիշը ձեռներին: Նրանց շուրջ են հավաքվում «մայլի» խառոշիները: Ի դեպ, ոչ ոք իրավունք չունի նայելու իրենց սիրած աղջկան, իսկ նայելու դեպքում կա հարցերը լուծելու կարճ  ճանապարհ …իրենց մեթոդներով: Իրենք շատ «հարգված» են իրենց «մայլայում», և ոչ ոք իրավունք չունի նրանց նկատողություն անել: Սրանք ունեն իրենց ներքին կանոնադրությունը` լավ տղու ընկերուհին չպետք է սոցցանցերում պրոֆիլ ունենա, ունենալու դեպքում էլ պիտի պրոֆիլը փակ լինի ու  «դրուգների» ցանկում միայն ընկերը լինի: Կիսաշրջազգեստ չհագնի, քեֆերին էլ չպարի, ոչ ոքի ժամ չասի, համեստ պահի իրեն, տնից գրեթե դուրս չգա, դուրս գալուց էլ անպայման տեղյակ պահի ընկերոջը: Մինչդեռ` բոլորովին այլ կերպ են մտածում մյուս աղջիկների մասին. դիմացով անցնող, կամ` կողքով քայլող որեւէ աղջկա, կապ չունի` գեղեցիկ է, թե` ոչ, ճաշակով է հագնված, թե` ոչ, ետևից անպարկեշտ ռեպլիկներ են բաց թողնում: Բազմիցս լսել եմ` ինչպես են իրար մեջ խոսում` «ես էդ աղջկան մաքուրով եմ ուզում…»:
Կա քյառթուների մի տեսակ էլ` գառան պես խուճուճ մազերով, նեղ տրիկոներով, չիստկա արած եղունգներով, որ ոչ տղա են, ոչ` աղջիկ, եսիմ ինչ այլմոլորակայիններ են: Բա որ անվան վրա «ուլիկ»վերջածանց են ավելացնո~ւմ` տբուլիկ, գմփուլիկ, ասուլիկ, ռազուլիկ, ավուլիկ, պուլիկ, չմուլիկ … Նրանք, միեւնույն է` որքան էլ երկարացնեն իրենց մազերը, փոխեն սանրվածքը, երբեք Դիմա Բիլան չեն դառնա, ու պետք էլ չէ, որ դառնան: Իսկ ո՞ւր մնաց տղամարդկային կարճ սանրվածքը, կեցվածքը, կոկիկ հագուկապը: Չգիտես ով ու որտեղից Հայաստան բերեց «ջակի-ջուկի» հագուստը, իբր թե հանգիստ է, հարմար է… Չեմ կարծում, թե կախ ընկած տաբատներն ու նեղ վերնաշապիկները հարմար են: Այդ ոճով հագնված տղաներին տեսնելիս՝ տպավորություն ես ստանում, որ մի կերպ են այդ նեղ շորերը հագել:
Քյառթուների մեջ կա բոլորովին մի այլ տեսակ էլ, ում համար ընկերությունը վերածվել է 21-րդդարի նորամուծության` «ախպերություն» լոկ «վեր բարձրանալու» շահամոլությամբ: Դրանք չտես ապեռիկներն են` իրենց էլ ռենջով, էլ յաշիկով, էլ յագուարով… Զլում են միայն ցածրորակ կլկլոցներ, թեպետ միշտ հարգում են հետիոտնին, բայց, ցավոք, դա միայն ձևականություն է, ցուցամոլություն…
Աշխարհի էս հատվածը, որտեղ նրանք ծնվե լեն, քյառթու ուտելու շնորհք էլ է տվել, հետո էլ` դրանից չմեռնելու համար` քյառթու հանքային ջրեր` որպես դարման: Քյառթու ուտելուց հետո «վադ եմ» հայտարարություններին որպես կանոն հետեւում է նույն հորդորը` ջերմու կխմի: Հա, ու ջերմուկեղենը (բջնին ու արզնին էլ վատ ջերմուկ չեն) հաճախ էլ օգնում են: Ասա` քիչ կեր էլի, որ…սաղին ոտի չհանես, իբր` «վադ ես, մեռնում ես»: Եվ ինչո՞ւ է այդ քյառթուներին թվում, թե նրանք աղջիկներին այդպիսին են դուր գալիս:
Հա, մի բան էլ` բա նրանց «թարս նայե~լը», «մուննաթ գա~լը»…
Լիանա ԳԵՎՈՐԳՅԱՆ

2 մեկնաբանություն ՄԵԿ ՕՐ` «ՔՅԱՌԹՈՒՆԵՐԻ» ՀԵՏ… հոդվածին

  1. Եթե Տերը մի արասցե պատերազմ լինի ինձ պաշտպանողը դրանք են լինելու:Ես երբ հիշում եմ այն տարիները, այնպիսի տղաներ էին հերոսաբար զոհվում, որոնց արարքների մասին նողկալի կարծիք եմ ունեցել՝ հիմա սիրտս ցավում է:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *