ՄԵՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ ԿՈՐՑՆԵԼ ԱՐՑԱԽՈՒՄ

DSC04003

Այսօր կրկին ճանապարհը բոլորիս Սիսիանի Պանթոն էր տանում: 15 օրյա համառ մաքառումից ու պայքարից հետո իր մահկանացուն կնքեց ապրիլի 4-ին թշնամու անօդաչու սարքի գնդակոծությունից մահացու հրազենային վնասվաքծ ստացած Սիսիանի կամավորական ջոկատի ազատամարտիկ Կարո Ծերունի Համաբարձումյանը:

Հազարավոր սիսիանցիներից բացի, հուղարկավորությանը ներկա էր նաեւ Արցախի օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների պատվիրակությունը: Ցավակցելով բոլոր սիսիանցիներին, ազատամարտիկի ընտանիքի անդամներին եւ հարազատներին, մարտական ընկերներին, Արցախի ժողովրդի եւ անձամբ` Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի անունից ցավակցական եւ մխիթարական խոսք ասաց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը:

Ներողություն խնդրելով մեր մյուս 8 նահատակների հուղարկավորությանը պատերազմական իրավիճակի պատճառով ներկա գտնվել չկարողանալու համար, պարոն Գաբրիելյանը նշեց, որ մասնկացելով Կարո Համբարձումյանի հուղարկավորությանը եւ սգալով նրա մահը, սգում են նաեւ բոլորի մահը, մյուս 8 նահատակների մահը եւս. «Խոնարհվում ենք բոլորի առջեւ, հպարատանում ենք ձեզանով, տոկացեք, հպարտ եղեք Սիսական աշխարհի, Սյունիք աշխարհի մարդիկ, մենք միասնական եղել ենք, միասնական լինելու ենք»:DSC04006

Ապա խորին շնորհակալություն հայտնեց, որ Արցախի` հերթական փորձության պահին առաջինը օգնության ձեռք մեկնեցին սիսիանցիները, հարեւան Սյունիքը: «Մեր հայրենիքը մեկն է, այսօր` արցախին, վաղը արցախցին է պատարստ իր զորակցությունը հայտնել այնտեղ, որտեղ պիտի հայրենիքի վճռորոշ կամքը թելադրվի»,-ասաց նա` հորդորելով տոկալ, հպարտանալ միայն մի բանի համար, որ եթե, աստծո կամքով, զոհ պիտի ունենան մեր ընտանիքները, մեր հարազատները, ապա դա լինի հայրենիքի պաշտպանության համար: «Սա մեծապատիվ հարգանքի տուրք է բոլորիս կողմից բոլոր մեր նահատակներին: Պատերազմը չի վերջացել, թշնամին նենգ է, ստոր է, իսկ մենք պետք է ամեն վայրկյան պատրասատ լինենք: Մենք իրավունք չունենք մի թիզ հող կորցնել Արցախից, այլապես կշրջվի պատմության այն էջը, որ հետո ողբերգական կլինի: Հետեւաբար եկեք տոկանք, եկեք հպարտանանք, եկեք հարգենք, սիրենք, պահպանենք այն, ինչը որ ձեռք ենք բերել, եւ ամեն տեղ, ամենուրեք մեր սերունդներին փոխանցենք այս տղաների, իմ ընկերների, իմ եղբայրների արյան գնով ձեք բերածը: Եվ ընդամենը ես պիտի ասեմ` շնորհակալություն բոլորին արցախցիների անունից մեր կողքին գտնվելու համար:DSC04015 Շնորհակալություն սյունեցիներին, որ առաջինը ներկայացան եւ առաջինը ձեռք մեկնեցին, շնորհակալություն, որ ամենաթեժ պահին ամենաթեժ տեղը նրանք մեկնեցին, բայց ստոր թշնամին արեց այն, ինչը ոչ ոք չէր սպասում»,-ասաց նա:

Բազմանդամ ընտանքիում ծնված, մեծացած ու դաստիարակված Կարոն դեռեւս արցախյան գոյամարտի առաջին օրերին էր Վաղատինի քաջ տղաների հետ նետվել հայրենի հողը պաշտպանելու: Բայց երբ նենգ թշնամին նորից հարձակվեց Արցախի վրա, զինվորի ոգին կրկին հաղթանակեց տղաների մեջ, եւ 90-ականներին մեկ անգամ արդեն մահին հաղթած եւ Արցախ ազատագրած տղաների հետ Կարո Համբարձումյանն էլ գնաց ազատագրածը պաշտպանելու, բայց… նրանց արյունը շաղախ դարձավ երկրի սահմանների ամրությանը, եւ նրանք իրենց մահով պատնեշ եղան թշնամուն…

Կարո Համբարձումյանը ծնվել է 1959 թվականին, Վաղատին գյուղում: Բազմանդամ ընտանիքի սիրված զավակ էր, շրջապատված 3 քույրերի եւ 5 եղբայրների սիրով եւ հոգատարությամբ: Ինքն էլ ունեցավ բազմանդամ ընտանիք` հինգ զավակ, 8 թոռներ, որոնց բոլորին փոխանցել է Ծերուն հայրիկի սրտաբացությունը, անկեղծությունը, բարությունը, մեղմությունը: Սիրված էր ու հարգված ողջ Վաղատինում, ու նրա մահը կրկնակի կորուստ էր` լավ մարդու եւ երկիրը սիրող, երկիրը պահող ազատամարտիկի կորուստ:

…Նայում ես Սիսիանի պանթեոնին, եւ ուզում ես չհասկանալ, չհավատալ, չգիտակցել… Բայց երբ սթափվում ես, հասկանում ես, որ դարեր շարունակ մեր հողը մեր արյամբ է ջրվել, դրա համար է այդքան մերը, այդքան թանկ ու նաեւ` այդքան անառիկ…

Ննջեք խաղաղությամբ, տղերք, ձեր թափած արյան գինը մեր հայրենիքի ազատագրումն է…եւ սերունդների հավիտենական խոնարհումը…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

  1. 04. 2016
 

7,494 դիտում

Մեկ Արձագանքման ՄԵՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ ԿՈՐՑՆԵԼ ԱՐՑԱԽՈՒՄ համար

  1. VARDAN -ը գրել է:

    Astvac hogid lusavori KARO(CERUNI)HAMBARCUMYAN, menq gitenq, vor du mez het es, menq chenq hamarum, vor du mahacel es, du misht mer srtum es…..

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *