ՄԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶԱՎԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Աղասի Հակոբջանյանին ճանաչում եմ մանկուց. ծնվել ու մեծացել ենք նույն գյուղում: Բացի համագյուղացի լինելուց, մեզ մտերմացրել է նաեւ մեր հայրերի ընկերությունը: Թեպետ նրա համար բոլոր տոլորսեցիներն են հարազատ ու բարեկամ, բայց ինչպես ամեն համայնք, այնպես էլ Տոլորսն ունի իր կողմից ընդունված եւ հարգված մարդիկ, որոնք տարածաշրջանում ունեն իրենց ուրույն տեղն ու դերը, եւ մարդկային ու գործարար հատկանիշներով վայելում են ողջ հանրության հարգանքը: Այդպիսի անձնավորություններից է Աղասի Հակոբջանյանը:
Հայր, ամուսին, որդի, եղբայր, ընկեր, կազմակերպիչ, բարերար եւ ընդհանրապես հայ մարդ, ահա մարդկային եւ գործարար այն հատկանիշները, որով Աղասի Հակոբջանյանը ճանաչվում եւ ընդունվում է:
Բնակվելով Սիսիանում` նա ապրել եւ ապրում է գյուղի եւ գյուղացու հոգսերով: Նրա սկզբունքն է հնարավորինս օգնել, աջակցել, հովանավորել` անկախ դիմացինի հասարական դիրքից ու պաշտոնից: Ի վերջո` բառերը չէ, որ պետք է տան Ա. Հակոբջանյան մարդու դիմագիծն ու գնահատականը, գնահատական, որ սիսիանյան հանրությունը տվել է դեռ շատ վաղուց` նրան համարելով իր լավագույն զավակներից մեկը:

Երանուհի Բադալյան
Տոլորսի դպրոցի տնօրեն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *