ՄԻԱՄՍՅԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

1-29

Մայրության, գեղեցկության միամսյակը յուրովի նշանավորեց Հայաստանի Հանրապետական կուսակցության Սիսիանի տարածքային կառույցը:
Բարձր գնահատելով կառույցի բոլոր կանանց ներդրումը կուսակցական գործունեության մեջ եւ աշխատանքում, ՀՀԿ Սիսիանի տարածքային կառույցն այդ գնահատումը վավերացրեց նաեւ կոնկրետ քայլերով: Շնորհավորանքների, միշտ կանացի եւ միշտ գեղեցիկ մնալու բարեմաղթանքների հետ հասարակական ակտիվ գործունեության եւ կանանց տոնի կապակցությամբ «Հայփոստի» Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Լարիսա Հախվերդյանը, թիվ 3-րդ, 4-րդ դպրոցների տնօրեններ Նաիրա Ներսիսյանը, Նարա Ստեփանյանը, Հացավանի եւ Տորունիքի համայնքների ղեկավարներ Շուշան Մարգարյանն ու Անահիտ Հակոբյանն արժանացան ՀՀ նախագահ, ՀՀԿ Հանրապետական խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալագրերի եւ նվերների: Համայնքների երկու կին ղեկավարների համար  օրը նշանավորվեց նաեւ կուսակցության անդամատոմսեր ստանալով, որոնք նրանց հանձնեց ՀՀԿ Սիսիանի տարածքային խորհրդի նախագահ Վահրամ Սարգսյանը:
Հանրապետականը միայն դրանով չսահմանափակեց մայրության եւ գեղեցկության միամսյակը. 300-ից ավելի կանայք եւ աղջիկներ մասնակցեցին միամսյակի շրջանակներում ՀՀԿ հովանավորությամբ կազմակերպված առողջապահական ակցիային` Սիսիանի բժշկական կենտրոնում ստանալով անվճար բուժզննուն եւ բուժսպասարկում:

Հակոբ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀՀԿ Սիսիանի գրասենյակի
կոորդինատոր

 

243 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *