ՄԻՆՉ ՀՅՈՒՍՎՈՒՄ ԷՐ ԲԱՆԱՀՅՈՒՍԱԿԱՆ ԺԱՆՐԻ ՊԱՏՈՒՄԸ…

Տարադրամի փոխանակման կետի աշխատակիցներին իբրեւ թե հիպնոսացնելու եւ մեծ քանակությամբ գումարը հափշտակելու լուրը շատ արագ տարածվեց ոչ միայն Սիսիանում: Եվ մինչ հանրության մեջ հյուսվում էր ժողովրդական բանահյուսության ժանրին բնորոշ պատումը կատարվածի շուրջ, ոստիկանության Սիսիանի բաժանմունքում արդեն տրված էր ի գործ հրամանը:
Կատարված փաստի եւ իրենց աշխատանքների մասին ներկայացնում է ոստիկանության Սիսիանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հովիկ Սողոմոնյանը:

2010 թ.-ի հունվարի 15-ին ժամը 16:00-ին երկու անհայտ քաղաքացի տարադրամի փոխանակման պատրվակով մտել են Սիսիան քաղաքի Իսրայելյան 33/2 հասցեում գտնվող «Յոթնյակ» ՍՊԸ տարադրամի փոխանակման կետ եւ այնտեղից գաղտնի հափշտակել 3 մլն. ՀՀ դրամ: Նույն օրը փաստի առթիվ Սիսիանի քննչական բաժանմունքում հարուցվել է թիվ 51100710 քրեական գործը: Քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ, ՈՍՄՎ եւ Սիսիանի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում պարզվել է, որ 2010 թ.-ի հունվարի 15-ին ժամը 16:00-ի սահմաններում, Սիսիան քաղաքի  Իսրայելյան 33/2 հասցեում գտնվող «Յոթնյակ» ՍՊԸ տարադրամի փոխանակման կետից 3 մլն. ՀՀ դրամը գաղտնի հափշտակել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Դավուդ Բոռզուի Գոռբանիֆառդին (ծնված 20.02.1965թ. ԻԻՀ Համադան քաղաքում, հաշվառված է ԻԻՀ Թեհրան, Մեհրաբադ Սարասիաբ 22 տանը, անձնագիր B 16548217) եւ Եիսա Սեիդ Միրզայի Դալվանդին (ծնված 26.03.1957թ.ԻԻՀ Խորամաբադ քաղաքում, հաշվառված է ԻԻՀ Քարաջ, Մեհրշահր 201/9 տանը, անձնագիր P 17062826):
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաեւ, որ Դավուդ Բոռզուի Գոռբանիֆառդին եւ Եիսա Սեիդ Միրզայի Դալվանդին 2010 թ.-ի հունվարի 15-ին ժամը13:30-ի սահմաններում ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 41 հասցեում գտնվող Էրիկ Գրիգորի Օհանյանին պատկանող «Էրլայն» ՍՊԸ-ից, նույն ՍՊԸ-ի աշխատակցուհի Նարինե Համբարձումյանի անուշադրությունից օգտվելով, գաղտի հափշտակել են 640 հազ. ՀՀ դրամ: Եիսա Սեիդ Միրզայի Դալվանդին 2010 թ.-ի հունվարի 13-ին ժամը 15-16-ն ընկած ժամանակահատվածում Եղեգնաձոր քաղաքի Միկոյան 3 հասցեում գտնվող Ջուլիետա Աշոտի Գաբրիելյանին պատկանող  տարադրամի փոխանակման կետից գաղտնի հափշտակել է նաեւ 551 հազ. ՀՀ դրամ, իսկ 2010 թ.-ի հունվարի 15-ին ժամը 21-21:30 –ն ընկած ժամանակահատվածում Եղեգնաձոր քաղաքի Միկոյան 16 հասցեում գտնվող Փայլուհի Հմայակի Խաչատրյանին պատկանող պարենային խանութում Լուսինե Բորիսի Ղազարյանից գաղտնի հափշտակել է 225 հազ. ՀՀ դրամ:
Դավուդ Բոռզուի Գոռբանիֆառդին եւ Եիսա Սեիդ Միրզայի Դալվանդին 2010թ.-ի հունվարի 19-ին Բագրատաշենի մաքսակետից բերման են ենթարկվել ոստիկանության Սիսիանի բաժին: Նույն օրը Դավուդ Բոռզուի Գոռբանիֆառդին եւ Եիսա Սեիդ Միրզայի Դալվանդին ձերբակալվել են: Նրանց 2010թ.-ի հունվարի 21-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Դավուդ Բոռզուի Գոռբանիֆառդին եւ Եիսա Սեիդ Միրզայի Դալվանդին 2010թ.-ի 22-ին տեղափոխվել են «Գորիս» ՔԿՀ:
Կատարվում է նախաքննություն:

 

221 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *