ՄԻՆՍԿՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

Նոյեմբերի 14-ից 15-ը Մինսկում կայացել է «Անկախ պետությունների համագործակցության» անդամ երկրների երիտասարդության հարցերով խորհրդի նիստը:

Նշենք, որ խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցում էր խորհրդի անդամ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված էր նաեւ խորհրդի նախագահի ընտրության հարցը, ինչի արդյունքում խորհրդի նախագահ է ընտրվել Բելառուսի Հանրապետության կրթության նախարարի տեղակալ Վիկտոր Յակժիկը, համանախագահ՝ Արսեն Քարամյանը:
Ի դեպ, խորհրդի մեկ այլ որոշմամբ` հաստատվեց, որ ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերով խորհրդի առաջիկա նիստը 2014 թ-ի ապրիլի 25-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում գումարվելու է Հայաստանի Հանրապետության երիտասարդական մայրաքաղաք Սիսիանում:
Այն կարեւորվում է Հայաստանի Հանրապետությունում տարվող պետական երիտասարդական քաղաքականության մասին տեղեկատվության հանրայնացմամբ` ԱՊՀ մասնակից երկրների շրջանում, ինչպես նաեւ ԱՊՀ անդամ երկրների երիտասարդության հարցերի խորհրդում ակտիվ դերակատարություն ստանձնելու իրողությամբ:

www.erit.am
29.11.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *