Միջազգային մրցույթի դիպլոմ` Սիսիանի թիվ 4 դպրոցի աշակերտուհուն

Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Ուկրաինայի, Հայաստանի եւ Մերձդնեստրյան հանրապետությունների ազգային մանկական գրադարանները հայտարարել էին «Իմ տնային գրադարանը» խորագրով միջազգային ստեղծագործական մրցույթ, որին մասնակցել է նաեւ Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի Էլեն Հարությունյանը:

Լավագույն սլայդ-շոու (սահադիտում) անվանակարգում նրա աշխատանքը ճանաչվել է լավագույններից մեկը:

Մրցութային հանձնաժողովի կողմից Էլենն արժանացել է անվանական դիպլոմի: Իսկ աշխատանքի ղեկավար, դպրոցի գրադարանավարուհի Անահիտ Հովսեփյանը` անվանական շնորհակալագրի:

Դպրոցի տնօրեն Նաիրա Ստեփանյանը Էլենի դիպլոմը հանձնել է գիրք նվիրելու օրը դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ, շնորհավորել նրան, մաղթել նորանոր հաջողություններ եւ իր կողմից նրան գիրք նվիրել:

Նարեկ Վանյան

Աշխորհրդի նախագահ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *