ՄԻ ԱՆԳԱՄ ՔԵԶ ԾԱՌ ԶԳԱ ԿԱՑԻՆԴ ՍՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ

drujba_3

Գարնանային «էտի» անվան տակ, Սիսիանում մարզադահիճ կառուցելու աշխատանքները վերսկսելուն զուգընթաց, միայն մարտ ամսին քաղաքում հիմնովին կամ` մի քիչ բնամաս թողնելով` «էտահատվել է» մոտ 60-70 հաստաբուն եւ մատղաշ ծառ:

Դրանից առաջ` ձմռան շեմին, եւս մեկ տասնյակ ծառ: Դրանից առաջ` եւս…
Ու եթե այսուհետ Սիսիանի բարգավաճած քաղաքապետը Սիսիանին որեւէ այլ վատություն չանի, ու որեւէ այլ վնաս չտա, ինչը, սակայն, կասկածելի է, քաղաքի «գլխատումը» եւ «ծառահունձը» արդեն հերիք է, որ…drujba_1
«Բարբարոսի» պլանով իրականացված այս «վանդալիզմին» «հավանություն տվեցին», իհարկե, նաեւ մեր որոշ քաղաքացիներ` իրենց լուռ համաձայնությամբ ու խրախուսմամբ միայն նրա համար, որ… «մեծահոգաբար» իրենց էլ թույլ էին տվել մի քանի ճյուղ ու չոփ տանել` «անպետք, փնթի ու զզվելի ծառերից իրենց շենքերն ու քաղաքը ազատելու» «բազմաչարչար խնդրանք-դիմումները» «գրելու» դիմաց…
Բա` գերաններն ու տախտակացունե՞րը ուր գնացին…
Քաղաքապետի նախկին թեկնածու Գեւորգը, ով «Բարբարոսի» «վերակացու-պրարաբն» էր, մեզ ասաց, որ դրանով աթոռ- նստարան են սարքելու…
drujbaԷդքան «աթոռ-նստարանը» որտե՞ղ են դնելու:
Էլեկտրոնային կայքերն էլ ասում են` համայնքային ներդրում անվան տակ` դրանք տախտակ ու շինանյութ են դառնում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամով կառուցվող մարզադահլիճի համար…
Միամիտ սիսիանցիներն էլ ուրախանում են, թե`… «բմբուլից» ու ստվերից պրծան…
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամում է ՞լ են միամիտ…drujba_2
Ծառ տնկողին օրհնում են, ծառ կտրողին…
Ժողովուրդն ասում է, որ տղամարդը պիտի տուն կառուցի, ծառ տնկի…
Իսկ քաղաքում ծառաջարդ կազմակերպող եւ Սիսիանը կացնատող տղամարդո՞ւն ինչ է ասում…
Ու տեսնես ի՞նչ էր զգում Սիսիանի քաղաքապետ Աղասը Համո Սահյանի ծննդյան 99 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, երբ բոլոր ելույթ ունեցողները վկայակոչում էին հատկապես Սահյանի` բնապաշտությունը խորհրդանշող` նույնիսկ` «Դագաղիս համար դուք ծառ չկտրեք, ինձ մի հին կաղնու փչակում դրեք» տողdrujba_4երը:
Ու տեսնես Աղասը իրեն քա՞նի անգամ «ծառ զգաց», երբ լսում էր «Մի անգամ քեզ ծառ զգա, կացինդ սրելուց առաջ» Սահյանական «Սահմանադրությունը»:
Առնվազն` պիտի մի հարյուր անգամ իրեն «ծառ զգար» այդ «վանդալիզմի» հեղինակ մեր «կացին ախպերը», որովհետեւ մի այդքան անգամ գլխատել է Սահյանական վարսաթափ ուռենի եւ «նազող ու շորորացող նաիրյան դալար բարդի-Սիսիանը»…
Հ.Գ. Հա, բայց սա հո Աղասո՞ւն չի վերաբերում, քանի որ ինքը ոչ թե «կացինն էր սրել», այլ` «Դրուժբան» էր յուղել, եւ իրեն ոչ թե` «կացին», այլ`drujba_5 «դրուժբա» էր զգում, քանի որ «Դրուժբայով» է փրթել Սիսիանը, դրա համար էր, իհարկե, միջոցառման` իր բացման խոսքում Համո Սահյանին «դրուժբա»-յով Համո ասում, Սահյանագետներին` Համոյագետներ, Սահյանասերներին` Համոյի սիրահարներ, եւ շնորհակալություն հայտնում հյուրերին` մեկ անգամ եւս նրա 99 ամյակը նշելու համար (էլի՞ է նշվել) ասելով` «սիրելով Համոյին, ընդունելով Համոյի գործերը, միշտ լինելով Համոյի կողքին, դուք երբեւիցե Համոյին բացակա չեք դրել»:
Ու տնաշենն էնպե՛ս էր Համո, Համո ասում, կարծես Համո Սահյանը իր «կրուգի տղեքից» մեկն էր:
Բայց, գուցե, մարդը էդ իրավունքը «վաստակե՞լ է»` մշակույթի տունը Համո Սահյանի անունով անվանակոչելու «տաժանակիր» աշխատանքը գլուխ բերելով, ու հիմա «դրուգաբար» այն «փոխհատուցում է» Սահյանի Նաիրյան դալար բարդիները «Դրուժբայո՛վ» տախտակացու եւ գերանացու դարձնելով:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
22.04.2013թ․

 

718 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *