Մյուս անգամ երևի Արագածը, հետո՝ Մասիսը կնվաճեմ

Կյանքում շատ սարեր եմ բարձրացել, բայց ամենաբարձր գագաթը եղել է Իշխանասարը… 2016թ. օգոստոսի 12-ին որոշեցի ավանդական Շաքե ջրվեժ գնալու փոխարեն ընդունել Իշխանասար բարձրանալու մարտահրավերը…
Իսկապես մարտահրավեր էր… Առավոտյան 4-ին տնից դուրս ենք եկել, երեկոյան 9-ին նոր տուն մտել… և այդքան ժամ ես իմ նպատակային բարձունքն էի հաղթահարում… Եթե ասեմ բարդ էր, ապա ճանապարհը իմացողի և գրագետ լեռնարշավորդի համար այնքնա էլ բարդ չէր, բայց ինձ պես ամեն ծաղկի համար մի թփից միուսը թռչող թիթեռնիկի համար բավականին բարդ էր, հատկապես, երբ հենց սկզբից սխալ գագաթ էի նշանառությանս տակ առել, և սխալ գագաթը որոշելի էի ուղղու հնւարավորությունները գերազանցում են հանդիպող խոչընդոտներին…սկսեցի ուղիղ բարձրանալ… Այնքան շատ պահեր եղան, երբ զգում էի, որ այդ մի քայլը իմ վերջին քայլն էր, վերջ, ես էլ չէի կարող, բայց չգիտեմ էլ որտեղից մի անբնական ուժ էի գտնում և շարունակում անվերջանալի թվացող ուղին… Նպատակիս հասնելու երազանքը շատ ավելի մեծ էր, քան՝ այն անհաղթահարելի թմբերը, քարե դաշտերը, որոնք ջանք ու եռանդ չէին խնայում ինձ խոչընդոտելու համար… Եղավ մի պահ, երբ հատել էին վերջին ուժերս. մոտս ո՛չ ջուր կար, ո՛չ սնունդ, քանի որ ուսապարկս եղբորս մոտ էր մնացել, իսկ նա ժամեր առաջ արդեն բարձունքում էր, 57 հոգանոց արշավախմբից երկրորդն էր գրավել բարձունքը, և ես նստեցի մի քարի ու աղիողորմ լաց եղա՝ բարկանալով ինքս ինձ վրա, թե ինչու համաձայնեցի այդ հիմար արշավին, որը բացի ոտքերի ցավից ու այդ տաժանակիր վերելքից ուրիշ ոչինչ չէր տալիս: Բայց մի բան հստակ էր, ես կես ճանապարհից հետ դարձողը չեեեեեեմ, այս մի քանի հարյուր մետրերը չէին կարող խանգարել ինձ, և հիշեցի հայտնի խոսքերը, որ երբ քո երազանքները բավական մեծ են, ապա քո 14117829_10202312912541857_5223787285936265016_nհնարավորությունները գերազանցում են քո ցանկություններին…. Այդ մեծ հավատով էլ հավաքեցի վերջին ուժերս, հասա գագաթին… Եվ հասնելով այդ գագաթին, հասկացա, որ սխալ գագաթ եմ բարձրացել, դա չէր Իշխանասարի ամենաբարձր գագաթը, այլ մի քիչ հեռվում գտնվող քարե զանգվածով շրջապատվածը: Բայց այդ ակնթարթային հիասթափությունս ի չիք դարձավ, երբ շրջվեցի և տեսա դիմացս բացվող տեսարանը՝ Իշխանասարի հետևում գտնվող չորս հրաշք լճերը, մեծ, փոքր, ավելի փոքր և ևս մի փոքրիկը… երկնքի կապույտից էլ կապույտ էին թվում լճերը… Հրաբխային ծագման այդ լճերի ջուրը լսել եմ, որ շատ սառն է, և այդտեղ ամենահամով իշխան ձուկն է բազմանում…. Մի քիչ ավելի ներքև ձյան շերտ տեսա, և ուրախությունս կրկնապատկվեց, չնայած առաջին շերտը բավականին կեղտոտ էր թվում, բայց ծարավս ավելի ուժգին էր, և մի քանի շերտ մաքրելուց հետո մաքուր ձյուն գտա, և օգոստոս ամսին ձյուն էի ուտում, անկրկնելի զգացում էր… և շատ համեղ… ձյան շերտի անմիջապես կողքը մանուշակներ էին ծաղկել և դրանք տեսածս ամենագեղեցիկ ծաղիկներն էին, աճել էին 3500 մետր բարձրության վրա, քարերի մեջ, և միայն նրանք էին… Քիչ հեռվում տեսա նաև մի քանի դեղաբույսեր՝ անթառամ, ուրց, որոնք շատ հետաքրքիր տեսք ունեին, այդ տեսքի և հոտի ծաղիկներ ես դեռ չէի տեսել: Քիչ հեռվում երևացող քարե զանգվածով պատված գագաթը Իշխանասարի ամենաբարձր կետն է, շուրջ բոլորը միայն քարեր էին, և քարերի ծերպերում մեկ-մեկ բուսնած ուրց կամ անթառամ, և քարաքոսեր… ուրիշ ոչինչ… Քարերի վրա թռչկոտելով ուղղվեցի դեպի ամենաբարձր գագաթը… Արշավախմբից 10 հոգի էին հասել գագաթին, հաց էին կերել և նստել քարերին նայում էին հեռուն… Նայում էի սիսիանյան երիտասարդությանը, որոնք արդեն տեղում էին, և որոնք դեռ մագլցում էին սարը և մի թաքուն հպարտություն էի զգում, այսպիսի նպատակասլաց սերունդը իսկապես անհրաժեշտություն է… Մինչ սպասում էինք մյուսներին, Գևորգը և 5 տղաներ որոշեցին իջնել մոտակա լճում լողալու, ահավոր սահող քարերի միջով իջնելով հանդիպեցին մի սառցե սահադաշտի, սահում էին և ձնագնդի խաղում, հասան լճին, պարզվեց լավ էլ տաք ջուր է, լողացան և լճի հակառակ կողմով, մեկ ժամից ավելի տևեց, մինչև բարձրացան լեռը…. Նստեցինք լեռան գագաթին մինչև բոլոր արշավականները հասան տեղ, մեծ եռագույնով նկարվեցինք, Սիսիանի ամենաբարձր գագաթից մեր աղոթքը հղեցինք առ Աստված և սկսեցինք իջնել… որքան իջնում էինք, գույներն այնքան շատանում էին, չէի կարողանում անտարբեր անցնել որևէ դեղաբույսի մոտով՝ ուրց, անթառամ, ե14034702_10202312913461880_3731586266739962824_nրիցուկ, սրոհունդ, ղանթափա, ու էլի ինչ պատահեր հավաքել էի տեսակավորել, լցրել տոպրակները.. Սկզբից թվում էր, թե իջնելը բարձրանալուց հեշտ է, բայց կեսն էլ չէինք իջել, երբ ինձ թվում էր, թե կոշիկներս ոտքերիս մի երկու համարով փոքրացել են, հազիվ էի կարողանում իջնել… գագաթից վերցրած ձյունը վերջացել էր, և՛ քաղցած էինք, և՛ ծարավ: Ամեն քայլ դնելու համար ինձնից մեծ ջանք էր պահանջվում, ոտքերիս ցավից էլ ոչինչ չէի զգում, իսկ ինչքան իջնում էինք, այնքան շատ ճանապարհ էր կարծես մնում: Հաճախ կանգնում էի, նայում դիմացս, ապա հետ շրջվում, նայում գագաթին, ինքս ինձ վրա զարմանում, թե ինչպես եմ այդքանը բարձրացել և իջել, ու ուժ հավաքելով ևս մի քանի հարյուր մետր իջնում…
Եվս մի քանի ժամ տանջալից վայրէջքից հետո ստորոտում էինք, քայլեցինք մինչև մեր հավաքատեղի, որտեղից պետք է մեքենաներով Սիսիան վերադառնայինք: Բոլորը նստել էին գետնինին, ջուր էին խնդրում ամեն պատահածից, պայուսակներն էին փորփրում՝ ինչ-որ ուտելու բան գտնելու հույսով:
Վերջապես տուն էինք վերադառնում… ճանապարհին սարի անվան մասին էի մտածում՝ Իշխանասար, իսկապես սարը իշխանի պես վեհ է և իշխող լեռնաշղթայի վրա, դժվարամատչելի և վեհ… Աննկարագրելի էին զգացողությունները գագաթի նվաճման… բայց հաստատ վերջինն էր… մյուս անգամ երևի Արագածը, հետո Մասիսը կնվաճեմ, բայց ոչ այդպես հանպատրաստից, նման նվաճումների համար երկարատև նախապատրաստում է անհրաժեշտ, ոչինչ հենց այնպես միանգամից չի տրվում…. ԻՇԽԱՆԱՍԱՐ…

Mariam Torosyan-ի ֆեյսբուքյան գրառումը

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *