Մոմավառություն Սիսիանի հրապարակում` զոհված զինծառայող Արման Եփրեմյանի հիշատակին

Նախիջեւանի սահմանային հատվածում տեղի ունեցած մարտական գործողությանների ժամանակ զոհված պայմանագրային զինծառայող Արման Եփրեմյանի հիշատակին Սիսիանի կենտրոնական հրապարակում կազմակերպվեց մոմավառություն: Բազմաթիվ սիսիանցիներ հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի պաշտպանին եւ հայրենյաց նահատակին:

«Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստները, խորը վշտով ցավակցելով կյանքը հայրենիքի զոհասեղանին դրած Արման Եփրեմյանի հարազատներին ու ընտանիքի անդամներին, հայտարարեցին պահանջատիրական եւ բողոքի ակցիաները երեք օրով դադարեցնելու մասին:

Ննջիր խաղաղությամբ, զինվոր, քո սխրանքն անմահ է, անունը` քո հավերժ…

«ՈՐՈՏԱՆ»

 

 

 

2 մեկնաբանություն Մոմավառություն Սիսիանի հրապարակում` զոհված զինծառայող Արման Եփրեմյանի հիշատակին հոդվածին

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *