ՄՈՒՑՔԻ ՀԱՆՔԱՎԱՅՐՈՒՄ ՈՍԿՈՒ ՆՈՐ ՀԱՐՈՒՍՏ ՀԱՆՔԵՐԱԿ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

vorotan05032014Մուցքի ոսկու հանքավայրում Բրիտանական «Orogen Gold» ընկերությունը ոսկու հարուստ հանքերեւակում է հայտնաբերել:
Ինչպես տեղեկացնում է «Orogen Gold»-ի պաշտոնական կայքը, նախնական հետախուզման արդյունքներում հայտնաբերվել է ոսկու լայն երակ ոչ մեծ խորության վրա: 59.5 մետր խորությարա ն վրա հայտնաբերվել է ոսկի 0.42գ/տոննայում, և 42մ՝խորության վրա հայտնաբերվել է ոսկի 0.78գ/տոննայում: Հետախուզման արդյունքները մեծ պոտենցիալ են ստեղծում Մուցքի հանքավայրի առավել լայնածավալ շահագործման համար: Երկրաբանահետախուզական աշխատանքները կշարունակվեն 2014թ. գարնանը:
Հիշեցնենք, որ 2013թ. ամռան վերջին հայտնի դարձավ, որ Մուցքի հանքավայրում բրիտանական «Orogen Gold» ընկերությունը սպասվածից շատ ոսկու պաշարներ էր հայտնաբերել: Արդյունքների համաձայն` 11 մետրանոց հորատման կետում հայտնաբերվել էր ոսկի 5.56 գրամ/տոննայում:
«Orogen Gold» ընկերության պաշտոնական կայքի համաձայն` 2013թ. հունվարին «Orogen Gold» ընկերությունը փոխըմբռման հուշագիր է ստորագրել Հայաստանում գրանցված «Գեոռեյդ» ՓԲԸ-ի հետ (“Georaid”) Մուցքի ոսկու հանքի նախագիծն իրականացնելու համար: Երկրաբանահետախուզական աշխատանքների տարածքն ընդգրկում է 24 քառակուսի կիլոմետր: Նշենք, որ ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքի համաձայն` ՀՀ Մուցքի (Բարձրավան) հանքերևակումում երկրաբանահետախուզական աշխատանքների համար թույլտվությունը «Գեոռեյդ» ՓԲԸ-ին տրամադրվել է 2010թ., թույլտվության ավարտը 2015թ. հունիսի 30-ն է:
Մուցքը ոսկու բազմամետաղային հանքավայր է: Այն հայտնի է նաեւ Բարձրավան անունով, գտնվում է Սյունիքի մարզի Սիսիանի շրջանում` Մուցք (Բարձրավան) գյուղից 2,5 կմ դեպի հարավ-արեւելք:
Հետաքրքիր է, որ «Orogen Gold» ընկերությունը շեշտադրում է կատարում միայն ոսկու վրա` անտեսելով մյուս օգտակար հանածոները: Մինչդեռ երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գրքում նշված է, որ հանքավայրում ոսկուց բացի առկա են պղինձ, կապար, ցինկ, արծաթ, սելլեն, տելլուր, բիսմուտ, թալիում, ինդիում, կադմիում, գալիում, ծծումբ եւ երկաթ:

Ըստ «Էկոլուր»-ի
HayNews.am
05.03.2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *