ՄՏՔԻ ՄՇԱԿՆԵՐ ԴԵՌ ԿԱՆ

Նիկոլայ Հովսեփյանը մեր թերթի վաղեմի բարեկամն ու թղթակիցն է: Անտեսելով տարիների բեռը` այսօր էլ նա գրչի եւ մտքի մարդուն յուրահատուկ նախանձախնդրությամբ ծավալում է իր բանասիրական եւ լեզվաբանական ուսումնասիրությունները:
Ձեռագիր վիճակում են նրա մի շարք աշխատանքներ, որոնք սպասում են տպագրությամբ մտահոգ հովանավորների: Տպագրության են պատրաստ նրա «Հայդուկները չվերադարձան», «Հուշեր Անդրանիկ զորավարի մասին», «Իմ հարազատները», «Անգեղակոթի ազգագրությունն ու բանահյուսությունը», «Գյուղը եւ նրա մարդիկ», «Անմոռաց դեմքեր» գրքերը:
Անտիպ է նաեւ «Ոզմի բարբառը» մենագրությունը: Ոզմը (Մ. Խորենացու «Հայոց պատմություն» երկում, «զՈզմն» ձեւով` զ նախդիրով ու ն հոդով) Արեւմտյան Հայաստանի հայաշատ հնագույն բնակավայրերից էր` հայտնի թուրքական բռնատիրության դեմ մարտնչող հայդուկներով:
Այժմ աշխատում է «Հայերենի բուսանունների պատմա-բանասիրական քննություն» դոկտորական ատենախոսության վրա: Մինջեւ իր մահկանացուն կնքելը թեման նրան հանձնարարել էր ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանը եւ որպես գիտական խորհրդատու միշտ խրախուսել, օգնել է արժեքավոր դիտողություններով: Ցավոք,  նա հիմա չկա:

Ինչի՞ վրա եմ աշխատում

«Հայերենի բուսանունների պատմա-բանասիրական քննություն»  աշխատությունում քննվում են փոխառյալ եւ հայերեն բուսանունները, որոնք ճանաչելի դարձնելու նպատակով ներկայացվում են լատիներեն, ռուսերեն լեզուներով: Այսպես` ծորենի (լատ. berberis, ռուս. ոՈՐոՈՐՌր) բուսանունը եթե բարբառների մի խումբն ունի հայերեն ծըռնըթէղի, կըծուլխի, կըծուխուր, կըծօխըրի (պըուղը`կըծօխօր), կըձօխուր ձեւերը, մյուս խումբը` ժիրիշկ, ժարիշկ, որ փոխառված է պարսկերենից` zirisk:
Դուն-ը (լատ. cyperus, ռուս. րօՑՖ) գործածվում է եւ՛ հայերեն (կուռմուռիկյ, քընդօղնի, քըլունթօր) եւ՛ փոխառված ձեւերով` թօփալաղ, միջին հայերեն. թօփալախ (թուրք. topalaq), չա..չա..լու..կ (պարսկ. kaca) «մազերը թափած, ճաղատ», բարդությամբ` քաչալախընդուկ):
Հանգամանորեն մեկնաբանվում են չպարզաբանված բուսանուններ: Օրինակ, Հ. Աճառյանի «Հայերենի արմատական բառարանում» միջնադարյան մի տաղից քաղած «զարազուք»-ը (հոգնակի թվով) բացատրված չէ, ասվում է միայն «մի տեսակ ծաղիկ»: Նշված անունը,  որ հանդիպում է Իջեւանի Վերին Աղդան գյուղի խոսվածքում «զարազու» ձեւով, խատուտիկ (լատ. taraxacum, ռուս. ՏՊցՉՈվփՌՍ) բույսի անուններից մեկն է: Ժողովրդական լեզվում վերջինիս համանիշներից են` աբաբա-քաբաբա, ապապօ-չապապօ, զա..զա.. (զա..-զա..), զարի-զարի, զա..զա..-զաքօ, զընգօլակ, խըմբաբա, կըմբաբա, կօփ-կօփ, կարաբիէտ, պըկու «շվի», տէրտէրի մըրուս, փամբըղափու, փեթգի «մեղվի» ծաղիկ, փօմփըխա եւ այլն: Սրանց մի մասը բառարանում բացակայում է: Անգեղակոթում բույսի սնամեջ ցողուններից սուլիչ պատրաստելիս երեխաներն ասում են`

Զա..զա.., զաքյ ա..րա..,
Տըռան տակը մաքյ  արա,
Կարայ հ կըտամ, մածուն կըտամ,
Փըչի՛, փըչի՛, փըչի՛ (= նվագիր՛):
Կամ` եթե նվագի, իբրեւ ընծա, խոստանում են մի կոտ գարի.
Զարի-զարի՛, զըկըլդի,
Մի կօտ կարի տամ, ածա՛ (Սպիտակի Զիգդամալի խոսվածք):

Անծանոթ համարվող բուսանունները կան Ղ. Ալիշանի « Հայբուսակում»: Դրանից է «Ճանկի տեղ ?»-ը` բերված հարցականով: Պրպտումները ցույց տվեցին, որ Խոտրջրի բարբառում այդպես է անվանվում եզան լեզու բույսը (լատ. piantago, ռուս. տՏՊՏՐՏՋվՌՍ) պարզեցինք Թբիլիսիում բնակվող Ալեքսան Էմիշյանի եւ Երեւանում հաստատված Վերուն Սաբունջյանի միջոցով: «Ճանկի տեղ ?»-ը` բարբառում առկա է հնչյունափոխված «Ճիրիճանգի դէղ» ձեւով (երկրորդ բաղադրիչում կն/նկ նգ տեղափոխությամբ), նշանակում է «ջրի ճակնդեղ»: Թե՛ կլոր եւ թե՛ սուր (= նշտարաձեւ) տերեւներ ունեցողներին տրվում է միեւնույն անունը:
Աշխատությունն ամբողջացնելու, ավարտին հասցնելու գործը դյուրին չի ընթացել, ծառացած այլեւայլ դժվարությունները ջանացել ենք հաղթահարել:
Եղել ենք Հայաստանի շատ բնակավայրերում, զրուցել ցեղասպան թուրքերի յաթաղանից փրկված սասունցիների, մշեցիների, մոկսեցիների, շատախցիների հետ, նրանցից գրի առել հայրենի երկրի բուսանունները:
Նյութեր ենք հավաքել նաեւ մեր եւ այլ հանրապետությունների շրջանների բնակիչներից: Չենք բավարարվել բույսի անունն ու նկարագրությունը լսելով, տեղացի ուղեկցողների օգնությամբ շրջել ենք հանդամասերում, տեսել այս կամ այն բույսը:
Բուսանուններն ուսումնասիրվել են ըստ լեզվի զարգացման փուլերի (գրաբար, միջին հայերեն): Միաժամանակ անդրադարձել ենք բուսանվանական համանիշներին (նույնանիշներին), որոնք առատորեն գործածված են հայոց լեզվում: Իբրեւ օրինակ հիշենք կռատուկ բույսը (լատ. arctium, ռուս. սՏտցւ), որն ունի երեք տասնյակից ավելի համանիշներ` դալի դաբան (վ-ն լ-ի վերածված),«ուղտի կրունկ» դավայի դաբան, դըռդըբանի, դօռդօփ, ըրօհունդ, թալխա, թեշտ (թէշտ), թորքի քյէղ, կըռենձ, կըռընթուղ, կըռընցկուն, կըռնօթի, կըռութնէղ (կուռութնէղ), կըռուփնը, կըռուքնը, կյըռօթնը (կըռօթնու), կըռօնթըղ, կըռօթնուկ (կըռօթնուք), կըռօփլի, կուռութ, կուռութնուկ, կօռօթիկ, կօծօծ, հավադարիմ թուփ, նըխշի տակ, յէշու կյափ, ղաբալախ, ղուռութկուն, ղօռթոմ, ղօռօտիկ, քյալալօկ, քյաշօրի տակ, օրօհօնդ եւ այլն:
Չեն անտեսվել համանունները (նույնանունները): Ինչպես` մաճկալ բուսանվան համանունն է «մաճ բռնող` վար անող, հողագործ» իմաստով մաճկալ բառը. «Ահա եւ մի ուրիշ զարդարանք. այդ մաճկալն է: Նրա վառ կարմիր թիթեռնածաղիկները պճնում են սքանչելի մարգագետինը» (Խ. Դաշտենցի «Խոդեդան» վեպից, Ե., 2000թ., էջ 57): Բույս նշանակող «շերեփիկը»-ը միայն հնչումով է նույնը «1. փոքրիկ շերեփ, 2. գորտի ձագ» տարբեր իմաստներով գործածվող «շերեփիկ» բառի հետ. «Ահա եւ թավաթուփ շերեփիկը…» (նույն տեղում): Վրաստանի Ախալքալակի շրջանի Սուլդա գյուղի բնակիչներին էլ հայտնի է «շէրէփուկ» ձեւը, որը վերաբերում է կռատուկ բույսին: Հավելվածում տեղեկություններ են հաղորդվում ժողովրդական բժշկության մեջ կիրառվող բույսերի բուժական հատկությունների մասին:
Այս հետազոտությամբ ճշտվում են մի քանի բուսանուններ, գրավոր աղբյուրներում տեղ գտած բույսերի համանիշների սխալ գործածությունը, մերժվում շինծու անվանումները:

Նիկոլայ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *