Յուրաքանչյուր սիսիանցի զգաց, որ գտնվում է պետության հոգածության ներքո

Հարցազրույց սահմանադրական բարեփոխումների` ԱՅՈ-ի Սիսիանի քարոզչական շտաբի պետ Ջիվան ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ

-Պարոն Մարգարյան, առաջին անգամը չէ, որ Ձեզ է վստահվում համապետական կարեւոր նշանակության քվերակության` Սիսիանի շտաբի պետի պատասխանատվությունը: Ո՞րն է շտաբի պետի` Ձեր հիմնական նպատակն ու անելիքը:
-Որպես հանրաքվեի քարոզչական շտաբի ղեկավար` կարեւորում եմ այն կազմակերպական բարձր մակարդակով անցկացնելու անհրաժեշտությունը: Գործընթացը պիտի լինի թափանցիկ, արդար եւ ազատ:
-Ինչպե՞ս եք կազմակերպում հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման գործընթացը:
-Որպես ԱՅՈ-ի քարոզչական շտաբի պետ` իմ կողմնակիցների, քվեարկողների անունից հավաստիացնում եմ, որ հանրաքվեն կազմակերպելու եւ անցկացնելու ենք համաձայն հանրաքվեի մասին ՀՀ օրենքի` բացառելով որեւէ խախտում եւ վարչական ռեսուրսի օգտագործում: Կաշառք չենք տալու, իմ ազդեցությունը իմ ղեկավարության տակ գտնվող կազմակերպության աշխատակիցների վրա բացառում եմ, որպեսզի մարդիկ կարողանան դրսեւորել ազատ կամարտահայտման իրենց իրավունքը: Նույնը եւ հորդորում եմ մյուս պաշտոնյաներին, որպեսզի հանրաքվեն ընթանա քաղաքակիրթ, դեմոկրատական սկզբունքներով: Կարեւոր է մեկ առ մեկ, տուն առ տուն մարդկանց բացատրել, որ նրանք ներքին համոզմունքով զգան նոր նախագծի առավելությունները, եւ սեփական կամքով այո ասեն մեր երկրի մայր օրենքին:
-Ինչպիսի՞ն են Ձեր կանխատեսումները:
– Որպես Սիսիանի` ԱՅՈ-ի քարոզչական շտաբի պետ, համոզված ասում եմ` Սիսիանի տարածաշրջանում ԱՅՈ-ն բացարձակ հաղթանակ է տանելու, որովհետեւ հասարակ սիսիանցին կպած է իր հողին, իր երկրին եւ իր պետականությանը:
-Ի՞նչն է Ձեզ նման մեծ վստահության երաշխիք տալիս:
-Իմ վստահությունը հիմք ունի, քանի որ դա առարկայորեն տեսավ եւ համոզվեց յուրաքանչյուր սիսիանցի, ով զգաց, որ գտնվում է պետության հոգածության ներքո, ով  բավարաված զգաց` քայելով ասֆալտապատ ճանապարհով եւ բարեկարգ փողոցներով: Բոլոր սիսիանցիների անունից շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Սյունիքի մարզպետին` Շաքե-Դաստակերտ 27 կիլոմետրանոց ճանապարհի ասֆալտապատման եւ բարեկարգման համար: Այս ծրագրի շրջանակներում ասֆալտապատվեց Սիսիան քաղաքի փողոցների մեծ մասը:
-Դուք գտնում եք, որ դա բավարա՞ր է սիսիանցիներին համոզելու, որ իրենք գտնվում են պետության եւ երկրի իշխանությունների հոգածության ներքո:
-Սիսիանի տարածաշրջանը իր տարածքով ամենամեծն է հանրապետությունում:
Մինչեւ անկախության հռչակումը այն եղել է Հայաստանի խոշորագույն գյուղատնտեսական շրջանը: Հայաստանի 29. 8 հազար մետր քառակուսի տարածքից 1740 քկմ-ը գտնվում է Սիսիանում, ունի 26,5 հեկտար վարելահող եւ ունեցել է 13 հազար հեկտար ջրովի տարածք:
Սակայն այսօր ոչ միայն կրճատվել են ջրովի հողատարածքները, այլեւ վատացել է գյուղական բնակչության վիճակը: Հրատապ անհրաժեշտություն է առաջացել վերականգնելու ու զարգացնելու տարածաշրջանի գյուղատնտեսությունը, որն ունի գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման կարողություններ, որպեսզի լուծվեն սպառման խնդիրները եւ աշխատատեղերի հարցը:
Սիսիանի պատմա-մշակութային հուշարձանները, վերակառուցված Ճանապարհային ցանցը զարկ կտա ագրո-էկո, մշակութային տուրիզմի տեսակներին:
Ահա նաեւ այս հարցերն ու խնդիրներն ենք ներկայացրել օրերս Սիսիան այցելած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ ակնկալում ենք դրանց արդյունավետ լուծման ուղիները:
-Պարոն Մարգարյան, որպես ԱՅՈ-ի` Սիսիանի քարոզչական շտաբի պետ` Ձեր խոսքը հանրաքվեի բոլոր մասնակիցներին:
-Հույս եմ տածում, որ սահմանադրական բարեփոխումների հաջող ավարտից եւ նոր սահմանադրության ընդունումից հետո կլուծվեն նաեւ սիսիանցի քվերակողին, սիսիանցի ընտրողին մտահոգող այս հիմնախնդիրները եւս, եւ վերստին Սիսիանի տարածաշրջանը կդառնա հանրապետության` գյուղմթերք արտադրող եւ վերամշակող կարեւոր կենտրոններից մեկը` վերադարձնելով իր երբեմնի անունն ու փառքը:
 R. Հարցազրույցը մեզ է տրամադրել սահմանադրական բարեփոխումների ԱՅՈ-ի` Սիսիանի քարոզչական շտաբը

24.11.2015

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *