ՅՈՒՐԻԿ ԽՈՐԵՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Վախճանվել է Յուրիկ Խորենի Գրիգորյանը:

Յուրիկ Գրիգորյանը ծնվել է 1946 թվականին Տոլորս գյուղում: Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել և ավարտել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուծական, այնուհետեւ՝ նույն ինստիտուտի ղեկավար կադրերի պատրաստման տնտեսագիտական երկամյա ֆակուլտետները: Սկզբնական շրջանում աշխատել է որպես ՀԼԿԵՄ Սիսիանի շրջկոմի հրահանգիչ, «Որոտան» շրջանային թերթի ավագ գրական աշխատող, ՆԳ բաժնի ավագ տեսուչ, Շաղատի կոլտնտեսության գլխավոր զոոտեխնիկ: Այնուհետեւ կատարել է մի շարք ղեկավար աշխատանքներ: Եղել է Անգեղակոթի ձկնաբուծական կոմբինատի, Հացավանի, Տոլորսի տնտեսությունների տնօրեն: 1988 թվականին ընտրվել է ՀԿԿ Սիսիանի շրջկոմի երկրորդ քարտուղար, որտեղ առավել ընդգծված դրսևորվել են նրա կազմակերպական ունակությունները: Մեծ աշխատանք է տարել շրջանի գյուղատնտեսության զարգացման, շրջանը լքած ադրբեջանական տնտեսությունների անասնապահական ֆերմաների թափուր մնացած աշխատատեղերի համալրման, այդ տնտեսությունների բնականոն գործունեությունն ապահովելու, շրջան եկած շուրջ 4000 փախստականների տեղավորման և տնավորման հարցերում: Նա միաժամանակ զբաղվում էր  շրջանի ինքնապաշտպանական  ջոկատների գործունեության կոորդինացման, յայլաղներում մարդկանց անվտանգ աշխատանքի կազմակերպման հարցերով: Իշխանափոխությունից հետո նույնպես օգտագործվել են նրա փորձն ու կազմակերպական կարողությունները: Զբաղեցրել է նախ՝ անտառտնտեսության տնօրենի, այնուհետև` Սյունիքի մարզպետարանի գյուղվարչության պետի տեղակալի պաշտոնները: Որտեղ էլ աշխատել է` պատվով է կատարել իր գործը, իրեն դրսևորել շատ դրական կողմերով: Հաղորդակցվող էր, մարդամոտ ու զգայուն: Ապրեց թեև կարճ, բայց՝ ակտիվ ու շռնդալից կյանքով: Նրա բարի հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում:

  ԸՆԿԵՐՆԵՐԻ  ԿՈՂՄԻՑ
18.12.2014

 

5 մեկնաբանություն ՅՈՒՐԻԿ ԽՈՐԵՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ հոդվածին

  1. Apsos,kyanqic heracav Sisiani dimagic@ lracnox anceric evs mek@. Xorapes cavakcum em @ntaniqin,aravel evs tiknoj@ \Mariayin.

  2. Խորապես ցավում եմ, վշտակցում եմ ընտանիքին, հարազատներին, բոլոր մերձավորներին և ընկերներին:

  3. ՀՐԱՇԱԼԻ ՍՅՈՒՆԵՑԻ…ԱՍՏՎԱԾ ՀՈԳԻՆ ԼՈՒՍԱՎՈՐԻ…

  4. ГЕВОРКЯН ГЕВОРК says:

    ХОРАПЕС ЦАВАКЦУМ КЕК МЕЦАРГО ЮРИ ХОРЕНИЧИ ЫНТАНИКИН ЕВ АРАЗАТНЕРТН.

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *