ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՆՈՐԱԾՆԻ ԱՉՔԱԼՈՒՍԱՆՔ Է…

Առաջին նկարում 2014 թ. մայիսի 20-ին հայրենիքի հանդեպ պարտքը կատարելիս անմահացած բռնակոթցի Արթուր Օհանջանյանն է:
Երկրորդ նկարում օրերս լույս աշխարհ եկած փոքրիկ Արթուր Օհանջանյանն է, ով կրում է իր հորեղբոր՝ հերոս Արթուրի անունը:
Երրորդ նկարում փոքրիկ Արթուրի մայրական պապիկն է՝ Կարո Համբարձումյանը, ով անմահացել է ապրիլյան քառօրյա պատերազմում:
Երկու ընտանիքներում կա ցավ, կա կորուստ ու կա փոքրիկ արևի շող, որ ոտքի պիտի կանգնեցնի բոլորին ու ապրեցնի իր ներկայությամբ:
Փոքրիկ հրեշտակ, քեզ ցանկանում եմ ուրախ մանկություն, կապույտ երկինք, դու մի հզոր ուժ ունես, ես վստահ եմ…
Արթուր Օհանջանյանը զոհվել է պարտադիր ծառայության ժամանակ թշնամու կրակոցից… Կարո Համբարձումյանը ապրիլի 4-ին վիրավորվել է Թալիշում՝ թշնամու անօդաչու սարքի գնդակոծության ժամանակ, ցավոք, ապրիլի 18-ին մահացել է հիվանդանոցում, նշեմ, որ նա ազատամարտիկ էր, մասնակցել է Արցախյան ազատամարտին, Սիսիանի կամավորականներից էր… Հիշենք անունները, որ կերտեցին անկախություն իրենց կյանքի գնով… Փառք ու խոնարհում, հավերժ հիշատակ Մերօրյա Հերոսներին:

Al Harutyunyan-ի ֆեյսբուքյան գրառումը

2 մեկնաբանություն ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՆՈՐԱԾՆԻ ԱՉՔԱԼՈՒՍԱՆՔ Է… հոդվածին

  1. Gohar Arshakyan says:

    Աչքներս լույս…Երջանիկ ու առողջ մեծանա Նոր Հայաստանում…

  2. Մկրտիչ Դիլանյան says:

    Մեծ աչքալուսանք, անունով մեծանա…

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *