ՆՇՎԵՑ ԱՆԳԵՂԱԿՈԹԻ ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆ ԶՈՐԱՎՈՐԻ ՏՈՆԸ՝ ՎԱՐԴԻՎՈՐԸ

Հուլիս ամսվա նախավերջին կիրակին ավանդաբար նշվում է Անգեղակոթի սուրբ Վարդան Զորավորի տոնը՝ Վարդիվորը: Այն շարժական տոն է: Այս տարի տոնը նշվեց հուլիսի 24-ին:

Անգեղակոթցի Գեւորգյանների ընտանքիում թեեւ ամեն տարի Վարդան Զորավորի օրը նշում են շուքով ու տոնին հարիր տրամադրությամբ, բայց այս տարի տոնը նրանց համար նոր խորհուրդ ու նոր երանգ ուներ. օրեր առաջ են դիմավորել զինվորական ծառայությունն ավարտած Հովիկ զավակին, իսկ մեկ օր առաջ նորակոչիկ Վախթանգի զինվորական երդման արարողությանը մասնակից եղան: Խոսելով Վարդան Զորավորի՝ հազարամյակներ ի վեր նշվող եւ չմոռացվող տոնի խորհրդի մասին, Ռուբիկ Գեւորգյանը նշեց, որ այսօրվա մեր Վարդան
Մամիկոնյանները մեր զինվորներն են, որ անառիկ են պահում մեր երկրի սահմանները եւ փառաբանեց Զորավոր Վարդանի՝ սերունդներ շաղախող, պատմության ընթացքը կապող եւ սերունդներին DSC04539փոխանցվող հրաշալի տոնի իմաստն ու խորհուրդը:

Առավոտից մինչեւ ուշ երեկո Վարդան Զորավոր մատուռ չի դադարում մարդկանց հոսքը. գալիս են շրջակա գյուղերից, գալիս են Սիսիանից ու Երեւանից: Հատկապես այս օրվան են մի ողջ տարի սպասում իրենց ձեռքի աշխատանքները ամենատարբեր բնակավայրերից վաճառքի բերած մարդիկ, եւ Վարդիվորը դարձնում նաեւ հոգու ու ոգու տոն:

«Ինքս ծնունդով Արցախից եմ,-ասում է  Անգեղակոթի դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Ժաննա Կափունցը, սկզբում ինձ համար անծանոթ էր Վարդան Զորավորի տոնը եւ  ուխտը, բայց արդեն 25 տարի ապրում եմ Անգեղակոթում ու միշտ հիացել եմ Վարդիվորի տոնը նշելու՝ ժողովրդական խանդավառությամբ, ներքին բերկրանքով: Մարդիկ մի ողջ տարի կարծես սպասում են հատկապես հենց Վարդիվորին, որ տարվա մեջ իրենց հոգիներում, սրտերում եւ մտքերում հավաքված, խտացած ու կուտակված տխրությունը, լարվածությունը, բացասական լիցքերը, անհանդուրժողականությունը դատարկեն: ԻնձDSC04567 թվում է՝ մի գերբնական ուժ կա այստեղ, երկրայինից բացի՝  մի երկնային ուժ, որ ազդում է մեր հոգեկան աշխարհի վրա: Մարդիկ հավատում են այդ ուժին: Ինչպես մենք մեր մարմինն ենք լվանում, այնպես էլ այստեղ գալով՝ կարծես մեր հոգին, մեր միտքն ենք լվանում՝ ողջ տարվա ընթացքում կուտակած կեղտից եւ խաղաղվում ենք, մաքրվում հոգեպես՝ հաջորդ Վարդիվորին վերստին նորոգելու կյանքի եւ աշխարհի հետ կապտը: Եվ իզուր չի, որ անգեղակոթցիներն այս օրն անվանում են ազիզ օր ու այն համարում իրենց հոգու եւ ոգու արթնացման նոր տարին»:

Ուխտավորներն իրենց ավանդական մատաղն են անում, մոմ են վառում, ու բոլորի նպատակները բարի են, ու բոլորի ցանկությունները բարի են, ու բոլորի մաղթանքները բարի են… Երեւի հենց միայն այս մեկ օրվա մեջ կուտակված բարին է, որ հավասարակշռում է աշխարհի չարին, ու հենց այս օրը բարու նժարը ծանրանում է՝ մի ողջ տարի բարության եւ հույսի մեջ պահելու մեղքերը շատ, վերքերը շատ մեր աշխարհը…

Ես էլ իմ բաժին բարին, իմ բաժին սերը, իմ բաժին հույսը եւ հավատն եմ ավելացնում այդ նժարին ու մաղթում Վարդիվորի տոնի՝ վարդավառ նպատակների իրականացում…

Ա. ԱՄԻՐՅԱՆ

 

 

Մեկ Արձագանքման ՆՇՎԵՑ ԱՆԳԵՂԱԿՈԹԻ ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆ ԶՈՐԱՎՈՐԻ ՏՈՆԸ՝ ՎԱՐԴԻՎՈՐԸ համար

  1. Greta Agaronyan says:

    Ամեն տարի մենք շատ մեծ շուքով նշում ենք, այն էլ՝ գերդաստանով. բայց այս տարի տարբեր աճառներով չնշեցինք, բայց հեռվից հեռու ՄՈՍԿՎԱՅԻՑ ԱՂԱՉՈՒՄ և ԽՆԴՐՈՒՄ ԵՄ՝ ԹՈՂ ԲՈԼՈՐԻՆ ՏԱ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԻՄ ՊԱՐԳևԻՍ ՎՈՐԴՈՒՆ՝ ԱՆԴՐԱՆԻԿԻՍ, ՄԻԳՈՒՑԵ ԻՄ ԱՅԴՔԱՆ ԼԱՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ, ՈՐԸ ԱՐԵԼ ԵՄ ԱՆԳԵՂԱԿՈԹԻ և ԿՈՂՔԻ ԳՅՈՒՂԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ: ԳՈ ՆԵ ՄԵԿԸ ՄՈՄ ԿԸՎԱՌԻ ԵԹԵ ՉԻ ՎԱՌԵԼ ԿԱՐԴԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԹՈՂ ՎԱՌԻ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *