ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ` ՀԻՆ ՈՒ ԻՆՉ-ՈՐ ՏԵՂԻՑ ՔԱՆԴԱԾ-ԲԵՐԱԾ ՇԻՆԱՆՅՈՒԹՈ՞Վ…

Սիսիանցիները խանդավառությամբ են ընդունել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից Սիսիանում կառուցվող նոր մարզադահլիճ ունենալու փաստը, որի շինարարությունն սկսել է դեռեւս 2012 թվականին:

Սակայն խանդավառությունը երկար չի տեւել, քանի որ «մարզադահլիճը» մի երկու տարի «մերկ ու տկլորի» կարգավիճում է ցցված մնացել սիսիանցիների աչքի առաջ, տարի ու կես էլ, հայտնի անեկդոտի ասած, «շորեր հագցրած», որ, իբր, չճանաչեն, բայց, մեկ է, ճանաչվել է…

Օրերս, երկարատեւ դադարից հետո, վերսկսվել են մարզադահլիճի շինաշխատանքները, ինչն էլ առիթ տվեց մեզ լինել տեղում:

Բայց այն, ինչի ականատեսը եղանք, ապշելու եւ տարակուսելու տեղիք տվեց: Մարզադահլիճի մուտքը երիզող նոր շինությունը հիմնականում կառուցվում է  արդեն օգտագործված, նախկին ինչ-որ կառույցից քանդած-բերած, շատ տեղերում՝ մաշված ու քայքայված պանելներով ու հենասյուներով, հողի տակից հանված, ժանգապատ խողովակներով:

Մեր մտահոգված հարցին, թե ինչու են հին եւ արդեն մաշված, քայքայված պանելներն ու հողի տակից հանված եւ ժանգապատ խողովակներն օգտագործում նորակառույց շինության մեջ, իր DSC00244խոսքերով ասած՝ «բարեգործական եղանակով» կառույցի վրա աշխատող Սիսիանի քաղաքապետարանի աշխատակից Գեւորգ Բագյանն ասաց, որ չի արգելվում դրանք շինարարության մեջ օգտագործել, իսկ հնամաշ խողովակներն այնպիսի տեղ են օգտագործում, ինչը չի խանգարում:

Տարօրինակ է՝ ո՞ւմ չի խանգարում, նորակառույցի՞ն, թե՞… Սիսիանի ԲՀԿ քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին:

Բայց մարզադահլիճ հաճախելու են մասնավորաբար դպրոցականներ եւ երեխաներ, եւ  երաշխիք կա՞, որ հին ու մաշված, օգտագործված պանելներով ու հենասյուներով, ժանգածածկ խողովակներով կառուցված շինությունը օրերից մի օր … չի փլվելու…

Նույն աշխատակիցը նշեց, որ թեեւ Սիսիանը չունի օլիմպիական չեմպիոն, բայց Գագիկ Ծառուկյանը բացառություն է արել եւ իր միջոցների հաշվին մարզադահլիճ է նվիրում Սիսիանին:

Իսկ նվեր տալն արդարացնում է, որ անորակ շինարարություն կատարվի՞…

Գեւորգ Բագյանն ապա հավելեց, որ նոր կառուցվող հատվածը նախատեսված չի եղել նախագծով, բայց որպիսզի մարզադալիճի ներսը փոփոխության չենթարկեն, որոշվել է ավելացնել մուտքը երիզող նոր կառույցը, որը ծառայելու է որպես հնոցատուն, հանդերձարան, գուցե նաեւ՝ ադմինիստրատիվ տարածք, ինչը կրկին տարակուսանքի առիթ տվեց:

Սիսիանի քաղաքապետարանի աշխատակիցն ասաց, որ նոր հատվածը կառուցվում է «իրենց հաշվին»: Ի պատասխան մեր՝ ի՞նչ նկատի ունի «իրենց հաշվին» ասելով, նա նշեց, որ դա էլ Սիսիանի ներդրումն է:

Որքան հայտնի է, սովորաբար համայնքային ներդրումն արվում է էն գլխից՝ շինարարությունն սկսելուց առաջ՝ որպես համայնքային երաշխիք՝ ապագա շինարարության, բայց պարզվում է՝ «համայնքային ներդրումն էլ» Սիսիանի ԲՀԿ քաղաքապետը ոչ թե՝ էն, այլ՝ էս գլխից, այն էլ՝ շատ ուղղակի է հասկացել՝ աշխատանքային ժամերին այնտեղ աշխատեցնելով համայնքային ենթակայության կառույցների աշխատողներին՝ որպես անվճար աշխատուժ, ովքեր, ի պատասխան մեր՝ ինչո՞ւ են աշխատում այստեղ հարցին ասացին, որ ասել են գնացեք աշխատեք, մենք էլ եկել ենք…

DSC00240Մեզ հետաքրքրող մյուս հարցերին Գեւորգը հրաժարվեց պատասախանել, ասելով, որ  ինքն ընդամենը օգնում է, եւ ուրիշ ոչինչ, եւ հորդորեց դիմել Սիսիանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Կիմ Աղայանին, ով համառորեն այդպես էլ չպատասխանեց մեր բազմաթիվ հեռախոսազանգերին, իսկ երբ բանվորներից մեկը իր հեռախոսահամարով կապվեց Կիմ Աղայանի հետ եւ տեղեկացրեց, որ Արեւիկը ցանկանում է խոսել իր հետ, պարոն Աղայանն անջատեց հեռախոսը:

Այնուամենայնիվ, մենք նրան դիմում ենք մի քանի հարցի պարզաբանման խնդրանքով:

Մարզադահլիճ կառուցում են առանց հանդերձարանի՞, առանց վարչական սենյակների՞ եւ  առանց հնոցատա՞ն, եւ ինչու ի սկզբանե դրանք նախագծով նախատեսված չեն եղել ու հետո են կառուցվում: Իսկ այդ նախագիծն ընդհանրապես փարձաքննության ենթարկվե՞լ էր…

Ոստի՝ թե վերոնշյալ հարցերը, թե հին, քայքայված ու օգտագործված շինանյութով նոր շինություն կառուցելը գուցե էակա՞ն չեն, եւ կարեւորը երեք տարի շարունակ կառուցվող, բայց այդպես էլ վերջը չերեւացող մարզադահլիճն ամեն գնով «շահագործման հանձնելն» ու բհկ-ական համայնքապետ ունեցող Սիսիանին բհկ-աբար նվեր տա՞լն է…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
04.09.2014թ.

DSC00241 DSC00245
DSC00226 DSC00225

8 մեկնաբանություն ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ` ՀԻՆ ՈՒ ԻՆՉ-ՈՐ ՏԵՂԻՑ ՔԱՆԴԱԾ-ԲԵՐԱԾ ՇԻՆԱՆՅՈՒԹՈ՞Վ… հոդվածին

  1. Marzadahlichy piti vor arden shahagorcman handznvac liner, bayc de maceriali pakas kar,piti mi shenq qandein vor sarqver te che ` haskanali patcharnerov Ex Sisiain Sisian, voxbam z qezzzzzzz, mikiche dimaci

  2. 88-ի երկրաշարժը այդքան շու՞տ մոռացան սիսիանցիները: Հարգելի շինարարներ, դուք չգիտե՞ք, որ շինանյութն էլ շահագործման ժամկետներ ունի, մի մոռացեք եւ մի արդարացեք …

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *