ՆՈՐ «ՀԱՅ ԱՍՊԵՏՆԵՐԸ»` 4-ՐԴ ԴՊՐՈՑՈՒՄ

1-31

Հեռուստադիտողների շրջանակում մեծ հետաքրքրություն առաջացրած «Հայ ասպետ» հեռուստախաղը լայն արձագանք և ոգևորություն է առաջացրել նաեւ Սիսիանի 4-րդ միջնակարգ դպրոցի սաների մոտ:

Դպրոցի` կազմակերպչական գծով փոխտնօրեն Ալինա Իսաջանյանի, պատմության ուսուցչուհի Նորվարդ Ալեքսանյանի և դպրոցի համակարգչային կենտրոնի աշխատակից  Ռուզան Առաքելյանի ջանքերով դպրոցի շրջանակներում իրականացվեց «Հայ  ասպետ» մրցույթը` կազմակերված  «Հայ ասպետ» մրցույթի սկզբունքներով: Մրցույթին մասնակցում էր իններորդ, տասներորդ և տասնմեկերորդ դասարանների աշակերտներից ձևավորված երեք թիմ: Թիմի բոլոր մասնակիցները կրում էին հայկական դրոշի գույներով վզկապներ, որոնք խորհրդանշում էին պատահական վիճակահանության սկբունքով իրենց բաժին ընկած դրոշի գույնը:
Առկա էր նաև մեկ երաժշտական հարց, որտեղ ԵՐԳ  բառի յուրաքանչյուր տառի տակ թաքնված էր Սայաթ-Նովայի և Կոմիտասի երգերից մեկը, իսկ թիմերի կողմից ակնկալվում էր ճիշտ կռահել պատասխանը:
Թիմերի տված պատասխանները գնահատում էին մրցույթում ընդգրկված առարկաները դասավանդող ուսուցիչները, իսկ ամենաբարձր գնահատականը «Հայ ասպետն » էր:
Արդյունքում հաղթեց ծիրանագույն թիմը` 86 միավորով, երկրորդ և երրորդ հորիզեոնականում էին կարմիր թիմը` 78 միավորով, կապույտ թիմը` 71 միավորով:
Վերջում հնչեց հարց դպրոցի տնօրեն Նաիրա Ստեփանյանի կողմից, հարցին ճիշտ պատասխանող աշակերտը ստացավ «Գիտելիքների շտեմարան» գրքի չորսհատորյակը:
Տիկին Ստեփանյանն ավելացրեց, որ այսօրինակ մրցույթներ կիրականացվեն այլ առարկաներից ևս:

Անահիտ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

169 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *