ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Ահա թե ինչպես է իրականում եղել Սիսիանի ջոկատի հետ կապված ողբերգությունը

Hartak.am-ի աղբյուրները փոխանցում են, որ ապրիլի չարաբաստիկ դեպքը, երբ հակառակորդը Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքով ռմբակոծել էր Սիսիանի կամավորների  ավտոբուսը, որի արդյունքում բավականին զոհեր եղան, ամենևին էլ այդպես չի եղել ինչպես մեզ ներկայացրել է :

Աղբյուրի պնդմամբ իրականում այդ օրը Սիսիանի կամավորական ջոկատի հետ շարասյունով դեպի Մարտակերտ շարժվելուց է եղել նաև բենզատար մեքենան, ինչպես նաև  մեկ ԶԻԼ մակնիշի ավտոմեքենա: Դեպքի պահին մեքենաները ընթացքի մեջ չեն եղել կամավորները, մեքենայից դուրս եկած են եղել հանգստանալու նպատակով: Հենց այդ պահին հայտնվել է անօդաչու թռչող սարքը և հայկական հակաօդային ուժերը ոչնչացրել են այն: ԱԹՍ-ը ընկել է բենզատար մեքենայի վրա պայթյուն հրդեհ առաջացնելով: Զոհված և ծանր վիրավորում ստացած կամավորները գտնվել են հենց բենզատար մեքենայի շրջակայքում: Տեղեկությունը ճշտելու նպատակով հարթակ.ամ-ը զրուցեց ՊՆ մամուլի խոսնակ՝ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով ինֆորմացիան չհերքեց, ուղղակի նկատեց,  որ ճշտումների տեղիք կա մեր պատմածի մեջ, սակայն այն  իրականության հետ ընդհանուր եզրեր ունի:

Աղբյուրը` REPLIK.am

2016-04-21

Լուսանկարը` «ՈՐՈՏԱՆԻ»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *