ՆՈՐ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԸ ԲԱՑԵՑ ԴՌՆԵՐԸ

DSC07060

Հաղթելով ՀՀ ԿԳ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոնի» կողմից հայտարարված մրցույթում` Սիսիանի թիվ 3-րդ նախադպրոցական ուսումնական հաստատությունը հնարավորություն էր ստացել նույն շենքում բացել նախակրթարան: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 7 միլիոն 154.400 դրամ, որից 5 միլիոն 165.800 դրամը` դրամաշնորհային: Մնացած գումարը, որպես համայնքային ներդրում, հատկացրել է Սիսիանի համայնքապետարանը: Ծրագրի նպատակը նախադպրոցական կրթության ոլորտում երեխաների ընդգրկվածության աճի ավելացումն է, նրանց տարրական դպրոցին նախապատրաստելն ու հմտությունների եւ կարողությունների ավելացմանը նպաստելը: Նախակրթարանը կահավորվել է ժամանակակից գույքով, սարքավորումներով, ապահովվել մանկական գրականությամբ, ուսուցողական նյութերով եւ խաղալիքներով:

Ինն ամիս տեւած հիմնանորոգումից հետո 25 երեխայի համար անվճար  նախակրթարանն այսօր բացեց իր դռները: Նախակրթարանի բացման ժապավենը կտրեցին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը եւ թիվ 3-րդ մանկապարտեզի վարիչ Էմմա Հովսեփյանը:

Ողջունելով նախակրթարանի սաներին եւ նրանց ծնողներին` ընձեռված գեղեցիկ հնարավորության համար` թիվ 3 մանկապարտեզի վարիչ Էմմա Հովսեփյանը նշեց, որ նախակրթարանի բացումը նոր շունչ ու նոր լիցք կհաղոDSC07006րդի մանկապարտեզի  դաստիարակչական եւ ուսումնական գործընթացին եւ հավաստիացրեց, որ նախակրթարան հաճախող երեխաները հարուստ գիտելիքներով զինված ու պատրաստված կմտնեն դպրոց: Էմմա Հովսեփյանը միաժամանակ նշեց, որ նախակրթարանի հիմնանորգմանը զուգահեռ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն իր անձնական միջոցներով վերանորոգել է նաեւ նախակրթարանին կից մեկ խմբասենյակ եւ օգնել մի շարք հուզող հարցերի լուծմանը: Իսկ «Վորլդ Վիժն» կազմակերպության հետ համագործակցության արդյունքնում մանկապարտեզն ապահովվել է մանկական գունագեղ աթոռներով, խոհանոցը համալրվել է սպասքով, սալիկապատվել է կրտսեր խմբի առաջին նախասրահի հատակը:

Շնորհավորելով նախակրթարանի բացման առթիվ` Սիսիանի 2-րդ հիմնական դպրոցի փոխտնօրեն Էվելինա Թադեւոսյանը նշեց, որ իր աշխատանքային մկրտությունը ստացել է այս նույն մակապարտեզում` 40 տարի առաջ, երբ այս նույն դահլիճում մեկ ուրիշ սերնդի սովորեցրել է երաժշտության այբուբենը, ու 40 տարի հետո աշխատանքի բերումով կրկին շփվում է այս մանկապարտեզի հետ: «Փոխվել է սերունդը, բայց իմ սիրելի մանկապարտեզի ավանդույթները շարունակվում են, եւ տարեցտարի, երբ համալրվում են մեր դպրոցի առաջին դասարանի աշակերտների շարքերը, մեկ անագմ եւս համոզվում ենք, որ այս մանկապարտեզը եղել է, կա ու լինելու է լավագույն ավDSC07039անդույթների շարունակողը: Մեր դպրոցը սիրով սպասում է ձեր հրաշալի սաներին»,-նշեց Էվելինա Թադեւոսյանը:

Նախակրթարան բացելու համար ծնողների անունից շնորհակալություն հայտնեց Մանիկ Ալեքսանյանը` հավելելով, որ այն իր համար նույնպես խորհրդանշական է, քանի որ 42 տարի առաջ ինքն է հաճախել այս մանկապարտեզ, իսկ հիմա իր դուստրն է հաճախում նախակրթարան:

Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը ձեռնունայն չէր եկել բացմանը, միաժամանակ տեղեկանալով, որ նախակրթարանի 25 երեխաներին ծրագրով սնունդ նախատեսված չէ, հորդորեց մանկապարտեզի տնօրինությանը` նրանց համար նույնպես կազմել նախահաշիվ, ներառել սննդի ցուցակներում եւ համայնքային բյուջեի հաշվին հոգալ նրանց սննդի կազմակերպման հարցը: Համայնքապետը հորդորեց չսահմանափակվել միայն թիվ 3 մանկապարտեզով, եւ հանձն առավ նմանատիպ ծրագրեր իրականացնել նաեւ քաղաքի մյուս մանկապարտեզներում:

Նախակրթարանի բացման առթիվ ներկաներին, հյուրերին եւ ծնողներին իրենց գեղեցիկ կատարումներով հաճելի պահեր պարգեւեցին մանկապարտեզի սաները:

«Որոտան»

 

 

959 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *