ՆՈՐ ՇԻՐՄԱԹՈՒՄԲ` ՍԻՍԻԱՆԻ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ…

Սիսիանի` ազատամարտի պանթեոնում այսօր նոր շիրմաթումբ ավելացավ:
Փառքով պսակված տղերքի կողքին հավերժաբար ննջելու գնաց մեր նորօրյա նահատակը` Կարեն Գալստյանը:

Գնաց` ինչպես վայել է զինվորին, գնաց` ինչպես տանում են զինվորին` ցավի, ափսոսանքի զսպված լռությամբ, զինվորական նվագախմբի ու պատվո շարք բռնած զինվորականների  ուղեկցությամբ, զինվորական համազարկերով ու հոգեհանգստի աղոթքներով, պետական հիմնի հնչյունների ներքո:
Կարեն Գալստյանին հրաժետ տվեց գրեթե ողջ Սիսիանը: Ներկա էին ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանական բանակի բարձրաստիճան զինվորականներ, պետական պաշտոնյաներ:
Սիսիանի զորամասի հրամանատարի` քաղգծով տեղակալ Ժիրայր Ամիրջանյանը ողջ բնակչության, բանակի եւ զինվորականների անունից հնչեցրած հրաժեշտի խոսքում մասնավորաբար ասասց` «Զինվորը չի մեռնում, զինվորը հերոսանում եւ հավերժանում է` դառնալով կենդանի դաս` սերունդների համար` որպես փառքի եւ հավերժության ճամփորդ»:
Պանթեոնում հնչեց ԼՂՀ նախագահի` Կարեն Գալստյանին հետմահու պագեւատրելու մասին որոշումը:
Թեպետ ցավը եւ կսկիծը նահատակ զինվորի ծնողներինն է, անանց վիշտը` հարազատներինը, բայց հայրենիքի հանդեպ սրբազան պարտքը կատարելիս զոհված զինծառայող Կարեն Գալստյանի անունն այլեւս Սիսիանի տարեգրությանն է, մեր հերոսապատումինը,  Պանթեոնինը, ու դրանով արդեն` պատմությանը:
Փառք զինվորին…

vorotan31012014-2 vorotan31012014-1

31.01.2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *