ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ ՔԱՋ ԳԻՏԱԿՑՈՒՄ Է ԿԱՏԱՐՎԱԾԸ

100 սևազգեստ ապրիլ է ապրել հայ ժողովուրդը: 100 տարի սգացել է իր 1,5 միլիոն անմեղ զոհերի համար: Ցավ է ապրել այն բոլոր չծնված մանուկների համար, ովքեր պիտի ավելացնեին հայի տեսակն աշխարհում: Աշխարհի աչքերի առաջ մոթվող մեր ժողովրդի ցավն անտարբերության քողով ծածկված մնաց: Այն ցավեցնում էր միայն մեզ և չսպիացող վերքի նման շարունակ արյունահոսում:

Անցած 100 տարիներն ամրացրին ճամփեզրյա խոտի նման արմատները հողի մեջ խորացնող մեր ժողովրդին և ավելի լուսավորեցին նրա հիշողությունը, որն իր մեջ նաև պահանջ ունի:

Հիշողության և պահանջի դասը 7-րդ դասարանում անցավ Ծիծեռնակաբերդի մանրակերտի մոտ: Երեխաների շուրթերով հնչեցին ցավի, ապրելու, կարոտի և հիշողության խոսքեր: Յոթերորդ դասարանցիները պատվո պահակ կանգնեցին մանրակերտի մոտ՝ ողջ լրջությամբ գիտակցելով դրա իմաստը:

Հավատում եմ, որ հենց այս սերունդն է լինելու անտարբերության թմբիրից արթնացող աշխարհի հիշողությունը թարմացնող և ցեղասպանությունն ամեն կերպ ժխտող Թուրքիայի ժխտողականությունը բացառող ուժը:

Շուշան ԱՌԱՔԵԼՅԱՆ

Սիսիանի հ 1 հիմնական դպրոցի ուսուցչուհի

20. 04. 2015

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *