ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ ՀԵՐՈՍԻ ՄԱՍԻՆ

նկար

Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացած Սամսոն Մկրտումյանի մասին մինչև վերջերս   պաշտոնական հաղորդագրությունների մեջ նշվում էր, որ նա զոհվել է Բելոռուսական Գոմել քաղաքի  մատույցներում: Սակայն նոր ուսումնասիրություններից այլ բան է պարզվել: Բելոռուսիայում գործում է «Հավատ եւ Պատիվ» ռազմա-քրիստոնեական հասարակական միավորում, որը զբաղվում է պատերազմում զոհվածների թաղման վայրերի ճշգրտման հարցերով: Այդ շարժման ղեկավար պահեստի գնդապետ Ս. Փ. Կրաուլեն պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կլիմենտ Հարությունյանին է ուղարկել մի գրություն հետևյալ բովանդակությամբ. «Հարգելի Կլիմենտ Ամասիաեվիչ: Հայտնում եմ Ձեզ, որ շնորհիվ բելոռուսական եւ ուկրաինական փնտրող խմբերի, մեզ հաջողվել է ճշտել Խորհրդային Միության հերոս Սամսոն Մկրտումյանի թաղման վայրը:  1943 թվականի նոյեմբերի 1-ին կապիտան Սամսոն Մկրտումյանի ԻԼ-2 ինքնաթիռը թռչել է մարտական առաջադրանք կատարելու եւ այլևս օդանավակայան չի վերադարձել: 2013 թվականի փետրվարի 22-ին ես ինֆորմացիա եմ ստացել, որ նրա գերեզմանը հայտնաբերվել է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Վերխնեդնպրի շրջանի Նովոնիկոլաևկա ավանի ծայրամասում: Ականատեսների վկայությամբ, 1943 թվականի նոյեմբերի 1-ին,  ԻԼ-2 ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել ավանի ծայրամասերում: Ինքնաթիռի վրա եղել են մեծաթիվ վնասվածքներ, այդ թվում  վնասված է եղել նաև շարժիչի պտուտակի թևերից մեկը: Ռադիստ-հրաձիգը խցիկում չի եղել, իսկ օդաչուն եղել է զոհված: Հավանաբար զոհվել է վայրէջքից հետո: Ըստ թռիչքային ժետոնի պարզվել է, որ նա Խորհրդային Միության հերոս Սամսոն Մկրտումյանն է: Հարկադիր վայրէջքի վայր է եկել ՆԳԺԿ–ի  տեղական բաժնի սպան և կազմել համապատասպան զեկույց:

Հերոսին, նույն ավանի ազատագրման ժամանակ բոլոր զոհվածների հետ,  թաղել են  ավանի եղբայրական գերեզմանատանը (1943 թվականի նոյեմբերի 1-ին ավանն արդեն ազատագրված էր)»: Հետագայում նրա գերեզմանի վրա դրվել է հուշարձան, որի պատվանդանի վրա գրված է.

Խորհրդային Միության Հերոս օդաչու-կապինկար2տան

ՄԿՐՏՈՒՄՈՎ ՍԱՄՍՈՆ ՄՈՎՍԵՍԻ

1910- 1943

Ուղարկելով այս գրությունը Կլիմենտ Հարությունյանը ավելացրել է հետևյալը.

«1.Վերխնեդնեպրովը ազատագրվել է 1943 թվականի  հեկտեմբերի 22-ին,

2.Խնդրում եմ հերոսի հարազատներին տեղյակ պահեք այդ մասին և թող նրանք կապվեն հարգելի Ս. Փ. Կրաուլեի հետ,

3.Գնդապետ Սերգեյ Ֆրանցևիչ Կրաուլեն հայ ժողովրդի բարեկամն է: Նա 1988-1992 թվականներին ծառայել է Ստեփանակերտում տեղաբաշխված 366-րդ գվարդիական մոտո-հրաձգային գնդում: Եղել է գնդի շտաբի պետը`նաև  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Մովսես Հակոբյանի հրամանատարը: Մեծ օգնություն է ցույց տվել հայերին:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Ամասիայի Հարությունյան»:

Հենզել  ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

582 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *