ՆՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՍԱՄՍՈՆ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ ԶՈՀՎԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ

Ինչպես հայտնի է, Սովետական Միության հերոս, օդաչու Սամսոն Մովսեսի Մկրտումյանը ծնվել է Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում: Հերոսի կոչման է արժանացել Օրձոնիկիձեի շրջանի օդային մարտերում ցուցաբերUntitled-1ած խիզախության համար:
Մինչեւ վերջերս պաշտոնական գրականության մեջ տեղեկացվում էր, որ նա զոհվել է Գոմել  քաղաքում: Սակայն նորահայտ փաստաթղթերը ճշգրտում են մտցրել ինչպես նրա զոհվեUntitled-3լու հանգամանքների, այնպես էլ`  թաղման վայրի մասին, ըստ որի նրա գերեզմանը գտնվում է Դնեպրոպետրովսկի մարզի Նովոնիկոլսկ ավանում: Այս մասին տեղեկություններ է հաղորդում «Հավատ ու Պատիվ»  Ռազմա-քրիստոնեական շարժում հասարակական միավորման խորհրդի նախագահ, պահեստի գնդապետ Սերգեյ Կրաուլեի պաշտոնական նամակը` ուղղված ԳԱԱ առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կ. Հարությունյանին: Նշենք, որ նամակի հեղինակ Ս. Կրաուլեն հայ ժողովրդի  բարեկամն է: 1988-92 թ.թ.-ին ծառայել է Ստեփանակերտում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդում  որպես շտաբի պետ:

Նկարներում`  Սամսոն Մկրտումյանի հուշարձանը`  Նովոնիկոլսկ ավանում եւ կիսանդրին` Բռնակոթ գյուղում:
Ստորեւ ներկայացնում ենք Ս. Կրաուլեի նամակը Կ. Հարությունյանին.Untitled-6

08.05.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *