ՆՍՏԱՑՈՒՅՑ` ՍԻՍԻԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

«Ոչ` թալանին» ակցիայի` Սիսիանի նախաձեռնող խմբի անդամները» երեկ հերթական ինքնաբուխ երթը կազմակերպեցին Որոտան կինոթատրոնի մոտից դեպի Սիսիակ Նահապետի անվան հրապարակ: Երթի ընթացքում նրանց միացան բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր վրդովված էին էլեկտրաէներգաիայի անօրինական թանկացման դեմ:
Երթն ուղեկցվում էր նախաձեռնող խմբի անդամ Արսեն Ավագյանի` իրենց պայքարին միանալու հորդոր-կոչերով եւ «Միացում, միացում» վանկարկումներով:
«Չենք նահանջելու, պատրաստ ենք պայքարել մինչեւ վերջ, ետ ճանապարհ չկա, այն քաղաքացիները, ովքեր կախվածություն ունեն, թող չվախենան: Ձեր բարեկամներին, ընկերներին, հարեւաններին տեղեկացրեք` մենք ետ չենք կանգնելու, մենք վճռական ենք, մեր ընկերներին մենակ չենք թողնելու, մենք չենք ուզում նաեւ, որ դուք մեզ մենակ չթողնեք: Մենք մեկ բռունցք ենք, մենք այդպես ենք հաղթելու»,-երթի ճանապարհին ձեռքի բարձրախոսով դիմում էր Արսեն Ավագյանը:

DSC01606

Դիմելով Սիսիակ Նահապետի անվան հրապարակում հավաքված քաղաքացիներին` նա հայտարարեց, որ «սկսում են  նստացույց` միանալու հանրապետության բոլոր քաղաքներին, ովքեր այս պահին դուրս են եկել հրապարակներ եւ պայքարում են բոլորիս իրավունքների համար: Նաեւ մենք ենք պարտավոր պայքարել: Մեզ մենակ մի թողեք: Տուն չենք գնալու, չկասկածեք»: Արսեն Ավագյանը մասնավարաբար խոսք ուղղեց երիտասարդներին, ասելով` «Երիտասարդներ, դուք, լինելով Հայաստանի Հանրապետության ապագան կերտողները, միացեք մեզ, մենք պետք է ստեղծենք, արարենք մեր երեխաների ապագան»:
Արսեն Ավագյանի` նստացույց հայտարարելու պահից քիչ անցավ նրան եւ երթի կազմակերպիչ երիտասարդներին մոտեցավ Սիսիանի ոստիկանապետ Գուրգեն Բեգլարյանը, եւ նրանց միչեւ երկխոսություն ծավալվեց:
Ի՞նչ էր նրանց երկոսության թեման հարցին Արսեն Ավագյանն ասաց`

DSC01610«Սիսիանի ոստիկանապետը մոտեցավ մեզ, ցանկացավ տեղեկանալ` ինչ է կատարվում, մենք նրան տեղեկացրեցինք, որ հայտարարված է նստացույց, նա մեզ ասաց` նստացույց չկա, ո՞ր օրենքով, մենք տեղեկացրեցինք, որ մեր մայր օրենքով հավաքների մասին սահմանափակում չկա եւ այն չի արգելով, իսկ ինչը օրենքով չի արգելվում, նշանակում է` թույլատրելի է, եւ այժմ մենք խաղաղ մեր բողոքի ձայնն ենք արտահայտում այս կերպ: Մենք տեղեկացրեցինք, որ հավաքը ինքնաբուխ է, եւ մեր ակցիան, մեր նստացույցն ունի խաղաղ նպատակներ: Մենք օրենքից դուրս որեւէ քայլ չենք անում, մենք օրինապաշտ քաղաքացիներ ենք, հարգում ենք մեր օրենքը, մեր Սահմադրությունը եւ սիրում ենք մեր երկիրը: Չենք պատրաստվում հակահասրակական քայլեր անել, նման նպատակ չունեք: Մեր նպատակը, մեր պահանջը մեկն է` դադարեցնել, չեղարկել այս որոշումը, որը հարստահարում է մեր հանրապետության բոլոր քաղաքացիներին: Դա անօրինական որոշում է: Մենք հիմա պետք է մեր պահանջին տեր լինենք, ուրիշ պահանջ չունենք: Վեց ժամ կարող ենք առանց իրազեկման նստացույց անել: Նայելով ժամացույցին` ոստիկանապետն ասաց` ժամանակը գնաց»:
Երթի մասնակից իրավաբան Արկադի Հովհաննիսյանը նշեց, որ ինքնաբուխ դուրս են եկել, դրա համար իրազեկում չի պահանջում երթերի եւ ցույցերի մասին օրենքով: Ինքնաբուխ երթը օրենքով պաշտպանված է:
Միջադեպը որեւէ կերպ անդրադարձա՞վ երթի կազմակերպիչների եւ մասնակիցների տամադրության վրա հարցին Արսենը բացասական պատասխան տվեց ասելով, որ պայքարելու են մինչեւ վերջ եւ հաջորդ օրը ժամը 17-ին դարձյալ Որոտան կինոյի տարածքից շարունակելու են իրենց պայքարը երկիրը հաստահարողների դեմ:
Սեփական լրատվություն
25.06.2015

3 մեկնաբանություն ՆՍՏԱՑՈՒՅՑ` ՍԻՍԻԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ հոդվածին

  1. apreq im sireli sisianciner duq arjani zavalnern eq ays erkri voooooooooocccchhhh taaalllaaannniiiinnnnn

  2. Պետք է շղթայական ռեացիայի վերածել….

  3. Համլետ says:

    Ապրեք քաջեր !!!!

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *