ՆՐԱՆՔ ՆԱԵՎ ՄԵԶ ՈՒ ՍԻՍԻԱՆՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ…

Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանի այգում Աշոտ Մինասյանի նախաձեռնությամբ այսօր շաբաթօրյակ կազմակերպվեց: Մաքրվեց այգու տարածքը, հավաքվեց ու տեղափոխվեց կուտակված աղբը: Խոսելով նախաձեռնության մասին, Աշոտ Մինասյանը նշեց, որ Սյունիքը եւ Սիսիանը քիչ մեծեր չեն տվել հայ մշակույթին եւ արվեստին: «Զարմանալին այն է, որ նրանցից երկուսը ծնվել են հենց մեկ հարկի տակ, մեկ ընտանիքում` նկարիչ Զաքար Խաչատրյանն ու քանդակագործ Արտաշես Հովսեփյանը»,– ասաց նա` հավելելով, որ սիսիանցիներս մեծ պարտք ունենք` նրանց տալիք, քանի որ իրենց գեղեցիկ, անկրկնելի արվեստով նրանք նաեւ մեզ ու Սիսիանն են ներկայացնում աշխարհին: «Այդ պարտքի գիտակցումով էլ իմ մարտական ընկերների եւ կոլեկտիվի անդամների հետ շաբաթօրյակ 28721780_1277586775719255_322484922_nկազմակերպեցինք եւ մաքրեցինք տուն-թանգարանի այգին: Մեզանից յուրաքանչյուրն իր հոգում Զաքար Ավագիչից ու Մաեստրոյից մի մասնիկ ունի, քանի որ շփվել ենք նրանց հետ, վայելել նրանց արվեստի գեղեցկությունը եւ ունեցել նրանց հետ հաղորդակցվելու բախտը»,– նշեց Աշոտ Մինասյանը:

«Երբ տեղեկացա, որ գալու ենք տուն-թանգարան, ջերմ հիշողություններ արթնացան իմ մեջ,- ասաց Լենդրուշ Դավթյանը: -Յոթերորդ դասարանի աշակերտ եմ եղել, Զաքար Ավագիչը ինձ բնորդ է ընտրել իր նկարների համար, ու բազմաթիվ դիմանկարներ արել: Հաճելի հուշեր ու զգացողություններ ապրեցի այստեղ գալով»:

Տուն-թանգարանի վարիչ Արեւհատ Ամիրյանը շնորհակալություն հայտնեց շաբաթօրյակի կազմակերպչին եւ մասնակիցներին` այգու մաքրման աշխատանքներն իրականացնելու, այգուն գարնանային թարմություն հաղորդելու համար:

«Որոտան»

2 մեկնաբանություն ՆՐԱՆՔ ՆԱԵՎ ՄԵԶ ՈՒ ՍԻՍԻԱՆՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ… հոդվածին

  1. Nune Saakyan says:

    Հպարտանում եմ ձեզանով, հայրենակիցներս:

  2. Es hpartanum em dzezanov im shat sireli hamagyuxaciner Ashot ev Arevhat.

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *