Նրանք ունեն օգնության կարիք

10425042_4459217776219_344937619304702083_n

Մեր քաղաքում ապրում են օգնության կարիք ունեցող մարդիկ եւ ընտանիքներ: Յուրաքնաչյուրս, թեկուզ մեր բարի կամքով և բարի տրամադրվածությամբ, կարող ենք աջակցել նրանց: Մեր կողմից տրամադրված ամենաչնչին օգնությունն իսկ կարող է օգտակար լինել: Օգնության կարիք ունեցեղ մարդկանց աջակցող կազմակերպության անունից խնդրում ենք անտարբեր չլինել նրանց հանդեպ, ովքեր ապրում են մեր կողքին: Այս տեղեկատվությունը տարածելն անգամ օգնություն ենք համարում, քանի որ կարդալով այն, իրազեկվելով այդ մասին, այլ կամավորներ, բարերարներ եւս կարող են ի հայտ գալ, որոնք կաջակցեն այս ընտանիքներին:

Ներկայացնում ենք այդ ընտանիքներից մի քանիսը եւ նրանց խնդիրները:

Ազատամարտիկ Սամվել ՍԱՐԳՍՅԱՆԻ ընտանիքը բնակվում է Սիսիան քաղաքի Նար-Դոսի 1/60 հասցեում (5-րդ դպրոցի հանրակացարան): 10407683_4459212816095_8213360549097964532_nՍամվելը հաշմանդամ է, անդամահատված է ոտքը: Կրկին վիրահատման կարիք ունի: Չնայած զուտ վիրահատության փոխհատուցումը պետք է տրամադրվի, սակայն հիվանդանոցային մյուս ծախսերը հոգալու հնարավորություն չունեն, այդ պատճառով վիրահատությունը հետաձգվում է, ինչն էլ կարող է այլ բարդացումների հանգեցնել: Աղջիկը՝ Եպրաքսյան ունի առողջությունը վտանգող տեսողական լուրջ խնդիրներ, որը միայն վիրահատական միջամտությամբ է հնարավոր լուծել, ինչը նույնպես մեծ խնդիր է ընտանիքի համար: Տան փոքրը՝ չորս տարեկան Հայկը, ունի նյարդային, աղեստամոսքային լուրջ խնդիրներ, հիվանդանոցում անվճար դեղորայք չեն տրամադրում ոչ չորս տարեկան Հայկին, ոչ էլ հաշմանդամ հորը: Մայրն չի կարող աշխատել, քանի որ երեխան մանկապարտեզ չի հաճախում նյարդային լինելու պատճառով: Ընտանիքը ունի հագուստի, սննդի, դեղորայքի, հոգեբանական օգնության կարիք:

Օգնության կարիք ունեցող մյուս ընտանիքը նույնպես բնակվում է այդ հանրակացարանում՝ Նար-Դոս 1/48 հասցեում: Ընտանիքի հայրը մահացել է, մայրը չրորս անչափահաս երեխաների հետ ապրում է մի փոքրիկ հանրակացարանային սենյակում: Ընտանիքի մայրը աշխատանք է փնտրում, թեկուզ՝ մաքրարարի (հավաքարարի): Բոլոր երեխաներն էլ 4 դպրոցական են, ունեն գրենական պիտույքների, հագուստի կոշիկի կարիք եւ՝ օրվա հացի խնդիր:

Չարենցի 2/2 հասցեում է ապրում օգնության կարիք ունեցող մյուս ընտանիքը: Ընտանիքի հայրը մահացած է, Տան երկու անչափահաս երեխաներից մեկը  ունի հաշմանդամություն, միուսը՝ նյարդային խանգարումներ: Մայրը չի կարող աշխատել՝ երեխային առանց հսկողության թողնել չկարողանալու պատճառով: Ընտանիքը պահում է հարևանությամբ գործող փոքրիկ խանութները մաքրելով միայն: Ընտանիքն ունի հագուստի,սննդի, հոգեբանական օգնության կարիք:

Բոլոր նրանք, ովքեր կցանկանան օգնության ձեռք մեկնել այս ընտանիքներին, կարող են գրել մեզ, և միասին կփորձենք Աստվածահաճո գործ կատարել:

Մարիամ ԹՈՐՈՍՅԱՆԻ ֆեյսբուքյան գրառումը
29.06.2014թ.

 

1,109 դիտում

2 մեկնաբանություն Նրանք ունեն օգնության կարիք հոդվածին

  1. Shushan -ը գրել է:

    Isk voreve hasce kam heraxosahamar ka dzer het kapnvelu hamar?

  2. admin -ը գրել է:

    Բոլոր նրանք, ովքեր կցանկանան օգնության ձեռք մեկնել այս ընտանիքներին, կարող են գրել մեզ, և միասին կփորձենք Աստվածահաճո գործ կատարել:
    Այս գրառումը հոդվածից է, գրեք Մարիամ Թորոսյանի ֆեյսբուքյան էջին, գուցե նա ձեզ կօգնի:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *