ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿՆԵՐ

Սիսիանի թիվ 3 միջն դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Հրայր  Գրիգորյանը մեզ տրամադրեց Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից ստացված 2 շնորհակալական նամակ` ուղղված իրենց դպրոցի շրջանավարտ Արտյոմ Դավթյանի ծնողներին` Վալերիկ Դավթյանին եւ նույն դպրոցի ուսուցչուհի Կարինե Գրիգորյանին: Երկու տարվա ուսումնառության ընթացքում` երկու շնորհակալական նամակ` Արտյոմի ջանասեր եւ բարեխիղճ ծառայության համար: Որքան որ Արտյոմի ծնողներին էին ուղղված այդ շնորհակալական նամակները, նույնքան էլ` դպրոցին եւ զինղեկին, քանի որ նրանց հետեւողական աշխատանքի շնորհիվ է նաեւ, որ Արտյոմը նախընտրել է ռազմական կրթություն ստանալ եւ իր գիտելիքները ծառայեցնել հայրենիքի պաշտպանության պատասխանատու եւ պատվավոր գործին:
Տեղեկացանք նաեւ, որ Արտյոմի ավագ եղբայրը` Սուրենը, նույնպես պատվով է ավարտել իր ծառայությունը հայական զինված ուժերում` բարեխիղճ ծառայության համար բազմիցս խրախուսվելով:
Անշուշտ, մնան լավ զավակները ոչ միայն ծնողի, ոչ միայն դպրոցի պատիվն են, այլեւ` ազգի հարստությունը եւ հպարտությունը:

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *