ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԴ, ՎԱՐԴԱՆ

Ծաղկաձորում անցկացված «Բազե» երիտասարդական համահայկական ճամբարում Սյունիքի մարզի թիմը հանդես է եկել «Կապույտ» ճակատում: Թիմին,  3-րդ տարին անընդմեջ, սպորտային միավորներ է բերել Սիսիանի միակ ներկայացուցիչ Վարդան Մովսիսյանը:
«Բազե-շախմատ» ներճակատային մրցույթում Սյունիքի մարզի ջոկատը ներկայացնող Վարդան Մոսիսյանը զբաղեցրել է  3-րդ տեղը՝ վաստակելով իր շախմատային հերթական մեդալն ու պատվոգիրը: Իսկ թիմային պայքարում մարզի շախմատային թիմը գրավել է  2-րդ հորիզոնականը՝ բարձր պահելով մարզի պատիվը:
Ասել, թե սպասելի չէր այս արդյունքները, ճիշտ չի լինի, քանի որ շախմատ մարզաձեւի նկատմամբ առանձնակի վերաբերմունք եւ ուշադրություն է հանդես բերվում մարզում, իսկ Վարդանի հաջողություններին գրեթե ոչ ոք չի կասկածել:
Շնորհավոր հերթական հաղթանակդ, Վարդան, Սիսիանը միշտ սպասում է քո ձեռքբերումներին, քո դպրոցը, քո ընկերները, քո ուսուցիչները, բոլորը շնորհավորում են քեզ, որ մեկ անգամ եւս կարողացար բարձր պահել Սիսիանի, մարզի եւ քո մարզական պատիվը:
«Բազեն» վաղուց արդեն փակել է իր «թեւերը», բայց ճամբարային հիշողությունները դեռեւս թեւածում են բազեականների հուշերում՝ նախապատրաստելով հաջորդ տարվա «թռիչքին»:

Գոհար ՔԱՐԱՄՅԱՆ
Թիվ 2-րդ դպրոցի ուսուցիչ
30.08.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *