ՈԳԵԿՈՉՈՒՄ` ԱՌԱՆՑ ՈՂԲԻ ԵՎ ՍԳԻ…

Հազարավոր սիսիանցիներ էին այսօր միացել 1915 թվականի Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի խնկարկման համազգային երթին` գլուխ խոնարհելով եւ ծաղիկներ դնելով քաղաքային պանթեոնում գտնվող Եղեռնի նահատակների հուշաքարին:

Երթի մասնակիցներն, ապա, հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան հերոսամարտի եւ ապրիլյան քառօրյայի մարտիրոսներին` մտովի կամ բարձրաձայն շշնջալով նրանց, որ զուր չէր իրենց թափած թանկ արյունը, քանի որ հա30776950_1311484842329448_616451665_nյրենիքի կենսունակության եւ պտղաբերման կենաց ծառն են ջրել:

Սգալով Եղեռնի զոհերին, ապրողի` կյանքը շարունակելու կենսասիրությամբ ու զոհի բարդույթը հաղթահարած էին այսօր մարդիկ նշում եղեռնի 103 ամյա տարելիցը եւ հավատում, որ հենց խորհրդանշական այս օրն է դրվում երազած երկիրը կառուցելու սկիզբը: Ու դրվոմ է «Սուգը հավերժ է, երբ պայքար չկա» խոսքի ողջ գիտակցումով:

Սուգ չկար, ողբ չկար, լալահառաչ երանգներ ու տոնայնություն չկար մարդկանց խոսքերում, աչքերում, հոգիներում:

Շատերը եկել էին` իրենց նորածին երեխաների բարուրը գրկած` մեկ անգամ եւս հավաստելու, որ ոչինչ չի հաղթի այն ժողովրդին, ով ե´ւ սգալ գիտի, ե´ւ սուգը բեկել, ե´ւ շարունակել ապրել …

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *