ՈՍՏԻԿԱՆ ԷԼ ԿԱ, ՈՍՏԻԿԱՆ ԷԼ…

Մարիամ Թորոսյանի գրառումը` Սիսիանը սիսիանցիների համար ֆեյսբուքյան էջում:

ՀՀ ավտոճանապարհային ոստիկանության իրավունքներն ու պարտականությունները ամրագրվում են օրենքով, իսկ չգրված օրենքներով էլ ամրագրվում են միայն իրավունքեր, որոնք կարող են հակասել ոչ միայն վերը նշված օրենքին, այլ նաև ՀՀ Սահմանադրությանը, մարդու իրավունքներին և բոլոր բարոյական նորմերին:
Այնպիսի փոքր քաղաքում, ինչպիսին Սիսիանն է, բնական է, որ ՃՈ աշխատակիցը ճանաչում է բոլոր մեքենաներին էլ, վարորդներին էլ, իսկ նոր վարորդ հանդիպելիս էլ, բնական է, որ կցանկանան ստուգել փաստաթղթերի ճշտությունը, չէ որ դա իրենց պարտականությունն է, ինչը, սակայն, իրենց իրավունք չի վերապահում  որեւէ սխալ չհայտնաբերելու դեպքում մտածել, թե ինչ թերություն կարող են գտնել մեքենայի վրա և տուգանեն:
Ահա այդպիսի մի դեպք պատահեց երեկ, երբ շատ հանգիստ մեքենան վարում էինք Սպանդարյան փողոցում, երբ ՃՈ աշխատակիցը կանգնեցրեց մեքենան, փաստաթղթերը ստուգեց,  այն է,  պետք է գնայինք, ասաց` բայց պետք է տուգանեմ, իսկ հարցին, թե ինչի՞ համար, պատասխանեց`արգելակման ազդանշանի լույսը չի վառում, մենք էլ պնդեցինք, որ հենց իրենք նստեն և արգելակեն, տեսնեն` վառում է, թե` չէ, միուս ոստիկանն էլ, տեսնելով, որ վառվում էր, հիմա էլ ասեցին.<<Հա, բայց թույլ է վառում>>, իսկ հարցին, թե դա տուգանելու առիթ տալի՞ս է, պատասխանեցին` <<Դե մեզ էլ հանել են` ակտ գրելու>>:
Այսքանից հետո կարելի է միայն ապշել  ոստիկանների տրամաբանության վրա, եթե, իհարկե, զուրկ չեն դրանից, որ պարզապես իրենց հաշվին տուգանք գրանցելու համար տուգանում են վարորդին, ավելին, ՎԻՎ 123 հոդվածի 1-ին կետով, իսկ տուգանքի չափը գրում են ՎԻՎ 123 հոդվածի 3-րդ կետին հավասար:
Իհարկե` գովելի է, որ ոստիկանը շատ ուշադիր է աշխատում, բայց ափսոս, որ անաչառ չեն, և միայն խեղճ ու կրակ վարորդների վերջին կոպեկը պոկելով են իրենց գրպանը լցնում: Պարզապես թող հիշեն, որ ցմահ ոստիկան չեն նշանակվել:
Մի ցածրացեք այդքան և մի արատավորեք իսկապես ազնիվ աշխատող ոստիկանի պատիվը:

06.05.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *