ՈՎՔԵ՞Ր ԵՎ՝ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՍՈՒՏ ԼՈՒՐԵՐ ՏԱՐԱԾՈՒՄ

Առողջական խնդիրներ ունեի, եւ ուզում էի բժշկի այցելել: Շրջապատի մարդկանց խոսակցություններից լսեցի, որ բժիշկը, ում մոտ պիտի գնայի, եւ ում կյանքովս եմ պարտական, արդեն Սիսիանում չի աշխատում, եւ տեղափոխվել է: Ինչ արած, մտածեցի, կյանքում ամեն ինչ էլ պատահում է, բայց, միեւնույն է, բուժվել է հարկավոր: Սիսիանի հիվանդանոց գնացի: Զարմանքս մեծ էր, երբ այնտեղ հանդիպեցի բժիշկ Մանասյանին, ում մասին ասում էին, որ հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնը թողնելուց հետո տեղափոխվել է, եւ այլեւս Սիսիանում չի աշխատում: Երբ նրան ասացի այդ մասին, բժիշկ Մանասյանը ժպիտով պատասխանեց, որ ինքը շարունակում է աշխատել Սիսիանի բժշկական կենտրոնում: Գլխավոր բժշկի պարտականությունները թողնելուց հետո վիրաբուժական բաժանմունքի վարիչն է, եւ ավելի շատ ժամանակ է հատկացնում իր սիրած մասնագիտությանը՝ վիրաբուժությանը: «Մարդիկ շարունակում են դիմել մեզ, կատարում ենք ամենաբարդ եւ դժվարին վիրահատությունները: Վիրաբուժական բաժանմունք այցելող մի սիսիանցի չկա, որ չասի՝ բժիշկ, դուք իմ հորը, մորը, կամ՝ որեւէ ազգականին, բարեկամին վիրահատել եք: Բժշկի համար ավելի մեծ գնահատական կա՞, քան՝ ժողովրդի վերաբերմունքը: Ես շարունակում եմ իմ մասնագիտությամբ օգտակար կլինել Սիսիանին, որտեղ աշխատանքային մկրտությունս եմ ստացել, եւ՝ սիսիանցիներին, ովքեր այնքան երախտապարտ են: Ես էլ՝ նրանց եմ շնորհակալ՝ գնահատվելու եւ վստահության համար»,-նշեց նա:

Հիվանդին ի՞նչ է հարկավոր. Լեւոն Մանասյանի նման լավ մասնագետ ու լավ վիրաբույժ: Իսկ թե ինչու են սուտ ու անհիմն լուրեր տարածում, միայն զարմանում եմ…

Արթուր ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Սիսիան

16.12.2014

2 մեկնաբանություն ՈՎՔԵ՞Ր ԵՎ՝ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՍՈՒՏ ԼՈՒՐԵՐ ՏԱՐԱԾՈՒՄ հոդվածին

  1. Zemfira says:

    Նման սուտ լուրեր տարածում են մասնագիտական խանդից ելնելով՝ մրցակցությանը չդիմացող մասնագետները:

  2. Բժիշկ Մանասյանը լավ վիրաբույժ է ,զարգացած մարդ և հաճելի զրուցակից

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *