ՈՎ ԷՆՊԻՍԻ ՀԱՅՀՈՅԱ՜ՆՔ ՏԱ, Ո՜Ր…

Ով ասի՝ Սիսիանում ամենաշատ հնչող հայհոյանքը որն է, թագավորությանս կեսը տալիս եմ նրան:

Իսկ ով ասի՝ թե ում է ուղղված այդ հայհոյանքը, ողջ թագավորությունս եմ տալիս:

Բայց ով ասի՝ ովքեր են ամենաշատ հայհոյողները՝ հատկապես անձրեւի ժամանա՜կ…

Ես ձեռքերս… լվանում եմ…

Երբ Սիսիանի Մայր կամրջի վրա այս նկարներն էիք անում, երթեւեկող վարորդները, դանդաղեցնելով ընթացքը, որ ոտից-գլուխ ցեխաջրով «չնախշեն» մեզ ու մեր ֆոտոապարատը, եւ չխանգարեն մեր աշխատանքը, գլխի ընկնելուվ՝ ինչն ինչոց է, գոհունակությամբ ասում էին՝ «նկարի է, ես դրա…»:

Դժվար չէ կռահել, թե ում է ուղղված օրեկան հազար անգամ հնչող այս հայհոյանքը…

Դժվար է հասկանալ, սակայն, քաղաքային իշխանության անտարբեր ու անհաղորդ լինելը այդ հայհոյանքին. երեւի սրտովն է, որ, գոնե, սիսիանցիներն այդ կերպ են հիշում, թե ով է իրենց քաղաքի քաղաքապետը: DSC09486Ուրիշ՝ ինչ՞ով…

Ասում են, անգամ, լիքը անեկդոտներ են հորինել այդ մասին: Սակայն, ասում են նաեւ, որ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը վախենում է՝ իր աթոռը ոտ առնի-փախնի, դրա համար տեղից դուրս չի գալիս, որ տեսնի՝ ինչ կա-չկա քաղաքում, ու համայնքի ղեկավարի իր պարտականությունները «չի կարողանում տեսնել» քաղաքապետարանի պատուհանից: …Համ էլ՝ այդ կամրջի վրայով ինքը չի երթեւեկում…

Դե քանի որ Սիսիանում էլ ինչքան «դժվար գործ կա», մեզ են ասում… Մենք էլ Սիսիանի քաղաքապետին նորից հիշեցնենք իր պարտականուևթյուններից միայն մեկը, համաձայն որի ՏԻՄ օրենքով համայնքի ղեկավարը պարտադիր պիտի կազմակերպի համայնքային ենթակայության ճանապարհների, ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլտեխնիկական միջոցների, կամուրջների ու ինժեներական այլ կառույցների պահպանումը  ևշահագործումը:

Փողոցների ու ճանապարհների բարեկարգումից արդեն ձեռ քաշած եւ Աղասուց հույսը բոլորովին կտրած մարդիկ ասում են, գոնե, Սիսիանի երկու ափը իրար կապող շատ կարեւոր՝ Մայր կամուրջը վերանորոգի, ասֆալտի իր «տաշի-տուշիներից» մեկի համար նախատեսված գումարով, քանի որ «խանդակ-խրամատներով» ծածկված կամուրջն արդեն շատ վտանգավոր է դարձել երթեւեկության համար…

Համայնքի ղեկավարը ահա այսպես է «պահպանում» Մայր կամուրջը…

Եթե տխուր հետեւանքներով նախադեպերը չեն սթափեցնում
«քաղաքապետի աթոռը՝ ճոճք, իսկ Սիսիանը՝ «տաշի-տուշիի» բուրաստան» ընկալող Աղասի Հակոբջանյանին, գուցե՝ կոնկրետ հասցեով իրեն ուղղված՝ Սիսիանի վարորդների հայհոյանքները սթափեցնե՞ն…

Էնպես որ՝ ով էնպիսի՜ հայհոյանք տա, ո՜ր…

Հ.Գ. Իսկ շուտով էլ երիտասարդներն են գալու, ուսանողները, «Արի տունը» Հայաստանի առաջին երիտասարդական մայրաքաղաք Սիսիան…

Երիտասարդական մայրաքաղաք ունենք, աշխարհը չունի…

Երջանիկ ՎՇՏՈՒՆԻ

26.05.2014

DSC09491 DSC09489
DSC09490 DSC09492


Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *