ՈՐԱԿՅԱԼ ԵՎ ԱՆԽԱՓԱՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ` ԼՈՐ ԳՅՈՒՂԻՆ

Վիվա Սել ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աջակցությամբ Լոր գյուղում լուծվել է խմելու ջրի հիմնախնդիրը: Վերակառուցվել-վերանորոգվել է ջրհավաք-ջրաբաշխ կետը, ինչի արդյունքում գյուղն ամբողջությամբ ապահովվել է որակյալ եւ անխափան ջրամատակարարմամբ:
Գյուղում մեծ խանդավառությամբ եւ ոգեւորությամբ են դիմավորել բարերարներին` ջրբաշխ կետի բացման ժամանակ: Դպրոցականները հանդես են կազմակերպել ի պատիվ պատվարժան հյուրերի եւ գյուղի կյանքում այդ մեծ իրադարձության: Ողջ գյուղի բնակչության եւ իր անունից շնորհակալություն հայտնելով բարերարներին` համայնքի ղեկավար Դավիթ Առուստամյանը մասնավորապես ասել է`12376708_838659339565837_7276555224473523560_n
Մեծարգո Ռալֆ Իրիկյան, Ձեր ազգանվեր գործունեության համար շնորհակալան խոսքերի, օրհնանքների եւ բարեմաղթանքների պակաս չեք ունեցել: Այդ ծովածավալ մաղթանքներին ու երախտագիտության խոսքերին թող ավելանան նաեւ Սահյան ծնած մեր գյուղի` Լորի պարզ ու շիտակ մարդկանց շնորհակալությունները, օրհնանքները:  Ձեր հանդեպ մեր ժողովրդի ցուցաբերած սիրո անհուն ծովին թող ավելանա նաեւ մեր գյուղի մարդկանց անկեծ սերը, քանի որ միյան Ձեր աջակցությամբ եւ բարյացկամության շնորհիվ գյուղում լուծվեց շատ կարեւոր` խմելու ջրի հիմնախնդիրը, որը տասնամյակներ շարունակ մնում էր անլուծելի: Այժմ գյուղն ունի որակյալ եւ շուրջօրյա ջրամատակարարում:
Իմ եւ համայնքի բոլոր բնակիչների անունից մաղթում ենք Ձեզ մեր պապերի իամստուն խոսքը եւ ասում` թող Ձեր կյանքը ջրի նման երկար լինի:12346417_838658692899235_1786586918990886333_n
Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավար Դավիթ Առուստամյանը նշեց, որ համայնքին եւ նրա բնակիչներին հուզուղ մեկ հարցով եւս` գիշերային լուսավորության անցկացման խնդրանքով կդիմեն բարերաների աջակցությանը, քանի որ գյուղը սահմանակից է Նախիջեւանին, իսկ լուսավորության բացակայության պատճառով էլ գայլերը հասնում են գյուղ եւ վնասներ պատճառում բնակիչներին: Նրանց գիշերային հարձակման հետեւանքով եղել է անգամ մարդկային զոհ:

«ՈՐՈՏԱՆ»
16.12.2015

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *