Որոտնավանքում նախարարն իմացավ մի բան, որի մասին նախարարությունը չգիտեր

21105875_1390639050990390_9103788367586629741_n

Սյունիքում աշխատանքային այցի երկրորդ օրը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանի հետ Գորիսում եղավ Ակսել Բակունցի և Սերո Խանզադյանի տուն-թանգարաններում։ Բակունցի տուն-թանգարանը տարվա առաջին կիսամյակում ընդամենը 2 հազար այցելու է ունեցել. նախարարը դա «ոչ բավարար» անվանեց՝ ճիշտ ցուցադրանքի (էքսպոզիցիա) դեպքում թանգարանը գրավիչ կդառնա։21192220_1390639287657033_2168574940032991189_n

Սերո Խանզադյանի նոր վերանորոգված տուն-թանգարանն առաջիկայում բացվելու է, իսկ մինչ այդ նախարարությունն աշխատանքային խումբ կձևավորվի՝ ցուցադրանքը կազմակերպելու համար։

Այնուհետ նախարար Ամիրյանը ծանոթացավ Որոտնավանքի ամրակայման և նորոգման ընթացիկ աշխատանքին. վերջին 4 տարիներին պետբյուջեից 35 մլն դրամ է հատկացվել այդ նպատակով։ Սակայն տեղում հարցեր ծագեցին ամրակայման և նորոգման աշխատանքն իրականացնող շինարարին, և վերջինս նախարարին հաշվետվություն պետք է տա։ Պարզվեց, որ նորոգման աշխատանքը մասնավոր համաֆինանսավորում է ունեցել, որի մասին նախարարությունը 21034479_1390638827657079_7173369319349229870_nտեղյակ չէր մինչև այսօր։ Արմեն Ամիրյանը հստակեցրեց՝ ծախսերը պետք է համադրվեն, որպեսզի նույն գործի համար կրկնակի ֆինանսավորումը բացառվի։

Լոր գյուղում նախարարն այցելեց Համո Սահյանի տուն-թանգարան։ Շարամբեյանի անվան ժողստեղծագործության կենտրոնին նախարարը կհանձնարարի թարմացնել թանգարանի դրսի՝ բակի ցուցադրանքը։

Պետական միջոցներով վերանորոգումից հետո կբացվի Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանը. նորոգման աշխատանքներին ծանոթանալուց հետո Արմեն Ամիրյանն ասաց, որ ցուցադրանքը կազմակերպելու մասին մտածելու ժամանակն է արդեն:

ՀՀ մշակույթի նախարարություն/ Ministry of Culture of the Republic of Armenia

 

2,243 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *