Որպես քաղաքապե՞տ պատասխանեմ Ձեր հարցին, թե՞ որպես Շաքե հէկի սեփականատեր: Ո՞րն է ճիշտ. Աղասի Հակոբջանյան

Հայաստանի առաջին երիտասարդական մայրաքաղաքի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը այս տարի՝ օգոստոսի 8-ին գրեթե կիսադատարկ դահլիճում է անցկացրել երիտասարդների ու ուսանողների հետ իր հանդիպումը: Առաջին երիտասարդական մայրաքաղաքի քաղաքապետի կարգավիճակն անգամ չի նպաստել, որ հանդիպմանը գան նույնիսկ նրանք, ովքեր անասելի նախանձախնդրությամբ էին պայքարում Սիսիանն առաջին երիտասարդական մայրաքաղաքը դարձնելու մրցութում…

Հանդիպմանը մասնակից երիտասարդներն ու ուանողները հարկ չեն համարել այս տարի էլ քաղաքապետին ուղղել Շաքեի ջրվեժի «ազատագրման» հարցը, ինչից այնպես սոսկում է Աղասի Հակոբջանյանը, քանի որ, որպես չկայացած քաղաքապետ, Շաքեի թեման եւս մեկ բացասական կողմով է ներկայացնում նրան: Բայց քանի որ Շաքեի ջրվեժի խնդիրը հատկապես ամռան սեզոնին եւ զբոսաշրջության զարգացման առումով այսօր էլ մնում է հրատապ եւ օրակարգային, եւ առավել տիպիկ է բնութագրում երիտասարդական մայրաքաղաքի քաղաքապետին, ձեզ ենք ներկայացնում 2012 թ-ի հուլիսին նրա՝ Սիսիանի երիտասարդության եւ ուսանողության հետ ունեցած հանդիպումից Շաքեի ջրվեժին վերաբերող հարցուպատասխանը Շուշան Ավչյանի եւ Աղասի Հակոբջանյանի միջեւ.

Շուշան.-Աշխարհի բոլոր վայրերից գալիս են Շաքեի ջրվեժի գեղեցկությունը տեսնելու: Ես 17 տարեկան եմ: Ինձ համար շատ ցավալի է, որ, լինելով սիսիանցի, ապրելով Սիսիանում, Շաքեի ջրվեժն իր ողջ գեղեցկությամբ տեսել եմ միայն մեկ անգամ` մի քանի օր առաջ ու չեմ հասկանում, թե ինչո՞ւ է այն բացվում միայն արտառոց հյուրերի համար:

Աղասի.-Որպես քաղաքապե՞տ պատասխանեմ Ձեր հարցին, թե՞` որպես Շաքե հէկի սեփականատեր: Ո՞րն է ճիշտ:
Շուշան.-Որպես Սիսիանի քաղաքացի: (Դահլիճը հըըըըըմ հիացական բացականչությամբ ընդունեց Շուշանի այս օրիգինալ պատասխանը, Աղասին` անակնկալ` շոկով):
Աղասի.- Սիսիանի քաղաքացի՞…
Շուշան.-Այո՛: Պարզապե՛ս` սիսիանցի…
Աղասի.-( մի կերպ տիրապետելով իրեն). -Ես էլ եմ մտահոգված: (հետո`մեղադրանքի ու զայրույթի տոնով). Ես ամենեւին պատասխանատու չեմ Ձեզ համար` ինչո՛ւ 17 տարին մեկ եք գնում Շաքի:
Շուշան.(շատ հանգիստ, շատ` հավասարակշիռ ու անվրդով).

-Չէ՛, ո՛չ թե 17 տարին մեկ եմ գնում, շուտ-շուտ եմ գնում, բայց հազվադեպ կարելի է այն ողջ գեղեցկությամբ տեսնել: Ապահովեք նորմալ ջրվեժ:
Աղասի (ինքնատիրապետումը կորցրած ու արհամարհական տոնով). -Հարցը բարձրացվեց վարչապետի (Տիգրան Սարգսյան. 2012 թ. մարտ,-խմբ.) այցելության ժամանակ` տաքսու վարորդի հարցադրմամբ, ով ծագումով սիսիանցի չի, բայց «մտահոգ է» Սիսիանի հարցերով (իռոնիան վերածվեց ծամածռված միմիկայի` առ տաքսու վարորոդը, հետո մի կերպ հավաքելով իրեն՝ շարունակեց).

-Որպես քաղաքացի, որպես Սիսիանի քաղաքապետ, իրոք, մտահոգ եմ, բայց…պարտավորված չեմ:

Հետո սկսեց երկար-բարակ բացատրել, թե ո՞ր ներդրում անողն է հրաժարվում իր սեփականությունից, եւ ինչո՞ւ պետք է ինքը ֆինանսապես տուժի, հէկը սեփականացրել է 1997 թ.-ին, եւ փակեց թեման` ասելով`

«Ես բարոյապես եմ պարտավորված, ուրիշ…ոչինչ»:

Աղասի Հակոբջանյանի` սիսիանցիների հանդեպ միայն «բարոյապես պարտավորվածությանը» Շուշան Ավչյանը հղեց նրան բարոյապես ոչնչացնող հաջորդ հարցը` ասելով`
-Հենց Դուք Ձեր օրինակով ետ վերադարձրեք Ձեր սեփականությունը եւ օրինակ ծառայեք մյուս սեփականատերերին …


Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
22.08.2014թ.

7 մեկնաբանություն Որպես քաղաքապե՞տ պատասխանեմ Ձեր հարցին, թե՞ որպես Շաքե հէկի սեփականատեր: Ո՞րն է ճիշտ. Աղասի Հակոբջանյան հոդվածին

  1. Arus Avagyan says:

    chein spasum tenc harci qani vor nranq partadrvac ein hravirel handipman petakan mi qani hastatutyunum ashxatox mardanc dahlij@ lep lecun cuyc talu hamar .erevi ayd axjik@ anaknkal hyur er

  2. Էդ քաղաքապետը առաջին հերթին մարդու ,նորմալ մարդու կերպարանք չունի , հետո ազգություն չունի և վերջապես , ուղղակի անասուն ա :

  3. Karj asat huys chka vor kazatagrvi..bayc kga jamanak vor hastat eritasardutyan hamberutyanbajak@ klcvi

  4. Դատարկախոսն ու բարոյականությունը

  5. Մյուս ջրվեժների մոտ էլ Հէկ եր կան, դրանք էլ սեփականատերեր ունեն, բայց բնության նման կարգի ՀՐԱՇՔԸ ԲՆՈՒԹՅԱՆՆ Է, ոչ թե ոմանցը…սենց չի կարելի ախր……..

  6. zaven says:

    Ժողովուրդը իր խելքից կրակն է ընկնում, Աղասը ի՞նչ մեղավոր է, ընտրության ժամանակ մտրակը տալիս եք ձեռքը, որ ձեզ ծեծի, ձեր եփածը վայելեցեք․․․

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *