ՈՐՔԱՆ «ԾԱՆՐ Է» ԶԻՆՎՈՐ ՊԱՀԵԼԸ, ԶԻՆՎՈՐ ԹԱՂԵԼԸ ԾԱՆՐ Է ԱՎԵԼԻ…

Մայիսի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից զոհված զինծառայող Արթուր Օհանջանյանին այսօր ամփոփեցին Բռնակոթի պանթեոնում: Բռնակոթի համայնքապետարանի սրահում դրված նահատակ զինորին վերջին հրաժեշը տալու էին եկել մարտական ընկերները, դասընկերները, զիվորականներ, համագյուղացիները, հարազատները, DSC09512հարյուրավոր մարդիկ: Արթուր Օհանջանյանի դին հայրենի հողին նաձնելու ժամանակ հնչեցրած հրաժեշտի իր խոսքում Վարոս Սիմոնյանը մասնավորաբար  նշեց, որ երբ Արթուրի մահվան բոթը հասավ մայրերին, հոգեպես մահացան բոլոր զինվորների 10371892_272492762934204_594186787436913945_nմայրերը, բայց նորից արթնացան…վրեժի գիտակցմամբ գոտեպինդ: Վ. Սիմոնյանը նշեց, որ Արշալույս եւ Սեյրան Օհանջանյանների ընտանիքի նման ընտանքիներն են իրենց ուսերին պահում մեր պետականության, մեր հայրենիքի անկախության ամենածանր սյուները եւ վստահորեն ու համարձակորեն նրանց անվանեց հայրենիք, նրանց համարեց հայերնասերը, հայրենյաց հողի տերն ու պաշտպանը: «Հազար փառք այն մորը, որ երկնել է Արթուրի նման զավակ, հազար փառք այն հորը, որ բոլոր զավակներին հայրենիքի նվիրյալներ է դաստիարակել: Հավերժ փառք Արթուրին, որ գնաց իր ավագ ընկերների ճանապարհով, գնաց եւ ձուլվեց Բռնակոթի երկնակամարում հավերժող արժիվներին»,-նշեց նա: «Եթե հայ ես, ուրեմն զինվոր ես ու պարտավոր ես քո 10173522_272493729600774_8789125921616654324_nհերոսապատումի էջը գրել մեր տարեգրության: Ճակատագրի բերումով Արթուրը նահատակվեց այն հարյուրավոր արծիվների պես, որոնց ոգիները հառնեցին երկինք եւ ստիպեցին սերունդներին խոնարհվել իրենց քարեղեն մահարձանի առջեւ եւ սովորել նվիրվել հայրենիքին անմնացորդ»,- հավելեց նա: Ի խոնարհումն Արթուր Օհանջանյանի անմեռ հիշատակի՝ Սիսիանի եւ Բռնակոթի երիտասարդները Սիսիանում եւ Բռնակոթում մոմովառություն են կազմակերպել: Հատկանշականն այն է, որ Արթուրի լուսանկարի կողքին տեղադրել են ընդամենը մի քանի ամիս առաջ նահատակված մեկ ուրիշ հայրենակցի՝ Կարեն Գալստյանի լուսանկարը՝ հավաստելու, որ «վասն հայրենյաց մեռան, ընդմիշտ ապրեցան»… Որքան «ծանր է» զինվոր պահելը, զինվոր թաղելը ծանր է ավելի…  

«ՈՐՈՏԱՆ»

23.05.2014

2 մեկնաբանություն ՈՐՔԱՆ «ԾԱՆՐ Է» ԶԻՆՎՈՐ ՊԱՀԵԼԸ, ԶԻՆՎՈՐ ԹԱՂԵԼԸ ԾԱՆՐ Է ԱՎԵԼԻ… հոդվածին

  1. Այո’, դժվար է պահել զինվորին , եթե նա քո թշնամու զինվորն է: Իմաստուններն ասել են .< Եթե դու չկերակրես քո զինվորին , ապա պարտադրված կլինես կերակրելու թշնամուդ զինվորին>:Մենք` հայերս, հազար տարի պարտադրված ենք եղել կերակրելու մեր Հայրենիքում բռնապետություն ստեղծած մեր թշնամիների զինվորներին …..Իսկ հիմա , Փա’ռք ԱՐԱՄԱԶԴԻՆ ու մեր ռազմի ԱՍՏՎԱԾ ՎԱՀԱԳՆԻՆ ,….մենք մեր բանակն ունենք և այնպիսի զինվոր ,որ անգամ մեր < դաշնակիցներն >են նախանձում … Ցավում եմ ամեն զինվորի նահատակության համար …Այդ տղանեըր դեռ չէին հայրացել և իրենց փոխարինող զինվորին չէին ծնել. ես համոզված չեմ , որ Երկիրս այսօրվա ղեկավարները ԿՌՎՈՂ ՏՂԵՐՔ ԵՆ ԵՂԵԼ…..Հակառակ փաստարկն այն է , որ ԿՌՎՈՂ ՏՂԵՐՔԸ ԶՈՀՎԵԼ ԵՆ կամ ԽԵՂՎԵԼ ու ԱՆՏԵՍՎԵԼ.., իսկ իրենք …..ղեկավարում են…… Սիրելի’ Արթուր, թող քո հոգին թևածի Սյունյաց լեռներում և մխիթարություն բերի քո ծնողներին ….Թող վերջին զոհը լինեն հերոսական ՍԻՍԻԱՆԻ և մանավանդ < շեթ>բռնակոթցիներիքաջ տղերքի…..

  2. Մարդու ձեռքը չի գնում՝ հավանություն տա ցավով գրված հոդվածին… Ցավում եմ…

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *