Որ եթե նորից մրրիկ բարձրանա, մայիսի 9-ով պիտի վերջանա…

14925382_710582185762764_7608819017678048345_n

Մայիսը մեր հաղթանակների ամիսն է: Ու այն մեր պատմության մեջ հաղթականորեն ձգվում է դեռեւս Ավարայրի դաշտից, երբ 451 թ. Մայիսի 26-ին կերտվեց մեր պատմության հերոսական էջերից մեկը: Ավարայրից ջանք առած՝ մի պահ շունչ քաշեցինք Սարդարապատի պատի տակ՝ հնչեցնելով մեր լինելիության մշտաղողանջ կոչնակները: Օրհասական եւ ճակատարգրական՝ 1918թ. մայիսի 22-29-ին՝ Սարդարապատում, 24-29-ին՝ Բաշ-Ապարանում, 21-31-ին՝ Ղարաքիլիսայի հերոսամարտերում տարած հաղթանակներից հետո, հարյուրամյակներ անց, 1918թ. մայիսի 28-ին ստեղծեց հայոց պետականությունը:

Մայիսը կարեւոր էր նաեւ խորհրդային երկրի համար: Հայրենական մեծ, տանջալի ու երկարատեւ պատերազմը հանգուցալուծվեց Ռայխստագի վրա բարձրացված հաղթանակի դրոշով: 1945 թվից ի վեր՝ ամեն տարի Մայիսի 9-ին բազմաքանակ ծաղիկներ են խոնարհում Անհայտ զինվորի հուշարձանին: Պատերազմի դաշտից տուն դարձածներն էլ, այլեւս արդեն, պատմություն են դառնում: Մայիսի 9-ը նոր սերնդի համար «день победы» երգի հնչյուններն են, կարմիր կակաչները, բազմաթիվ մեդալներով զարդարված՝ արդեն դողդոջ ու ծերունազարդ սակավաթիվ վետերանները…

Մայիսյան տոների շքերթը զարդարեց, նրանց նոր երանգ ու նոր ոգի հաղորդեց նորօրյա տոնը՝ դառնալով արցախյան հերոսամարտի հաղթական շեշտը: 1992թ. Մայիսի 9-ին ազատագրվեց Շուշին: Արյան գնով փառահեղ հաղթանակ: Մայիսի 9-ը հայերի համար դարձավ կրկնակի տոն, ապա՝ եռատոն: Եվ պատահական չէ, որ Մայիսյան բոլոր հաղթանակների համար խորհրդանշականորեն կարող ենք ասել պոետի՝ «Որ եթե նորից մրրիկ բարձրանա, մայիսի 9-ով պիտի վերջանա» ուղերձը…

Մայիսյան եռատոնի՝ Շուշիի հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման եւ Հայրենական մեծ պատերազմում մեր ժողովրդի հաղթանակի ղողանջները զարթոնքն են մեր ոգու, մեր զենքի, մեր գենի… Շնորհավոր մայիսյան եռատոնդ, երկիր, շնորհավոր տոնդ, հայրենիք, շնորհավոր հաղթանակներդ, զինվոր, շնորհավոր, հաղթանակած իմ հայ ժողովուրդ…

Լիանա ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՍԻՍԻԱՆԸ՝ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Հայ ժողովրդի համար մայիս ամիսն առանձնահատուկ է, ինչպես ժողովուրդն է ասում՝ հաղթանակների ամիս: Մայիսի 9-ը կրկնակի հաղթանակի օր է՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակ և Շուշիի ազատագման:17457328_1199858016790623_652538550204088461_n
Հայրենական պատերազմի հաղթական ավարտին մեծ ներդրում է ունեցել հայ ժողովուրդը, Հայրենական պատերազմի առաջին իսկ օրերից գործող բանակին են միացել նաև սիսիանցի 1000 երտասարդ: Այդ թիվը կտրուկ աճելուվ հասել է 5000-ի, այսինքն՝ ամբողջ շրջանի բնակչության 1/5 մասից ավելին: Ռազմաճակատներում ցուցաբերած արիության և խիզախության համար շուրջ 1500 սիսիանցի աժանացել է պարգևների: Իսկ չորս քաջազուն սիսիանցիներ՝ Լիպարիտ Իսրայելյանը (Բռնակոթ), Սամսոն Մկրտումյանը (Բռնակոթ), Անդրանիկ Մանուկյանը (Բնունիս), Գևորգ Առուստամյանը (Շաղատ) արժանացել են Սովետական Միության հերոսի կոչման: Չորս հերոս՝ միայն Սիսիանի շրջանից….
Շուշիի ազատագրումն Արցախյան պատերազմի շրջադարձային հաղթանակն էր, որը թերևս դարձավ այսօրվա անկախ Արցախի ստեղծման հիմքը: Իհարկե, սա հաղթանակ էր, որի համար հայ ժողովուրդը մեծ գին վճարեց, հազարավոր հայորդիների արյուն թափվեց հայրենական հողը պաշտպանելու և այն թշնամուն չզիջելու համար: Հանուն իր ընտանիքի, հանուն իր հայրենիքի, հանուն պապենական հողի հայը չվարանեց զենք վերցնել և սեփական արյամբ նվաճել հաղթանակը: Վստահ եմ՝ Շուշիում կերտվեց այն հաղթանակը, որը հայկական գենի մեջ էլ ավելի ամրապնդեց սեփականը պաշտպանելու և հանուն հայրենիքի և ազգի անգամ կյանքը վտանգելու գաղափարը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս,երկու փառահեղ հաղթանակների օրվա կապակցությամբ: Մեր երկրին խաղաղություն և անառիկ սահմաններ եմ մաղթում:

Վարդան Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը

 

584 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *