ՈՒԶՈՒՄ ԷԻ ԱՊՐԵԼ, ԲԱՅՑ…

40

Հունիսի 20-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության ժամանակ մարտական հենակետում իր զինվորական  պարտքը կատարելիս գլխի հատվածում հրազենային ծանր հարվածից մահացել է Գրիշա Մուրադի Խաչատրյանը:

20-ամյա Գրիշան արդեն մեկ տարվա զինծառայող էր: Նա հայոց բանակ էր զորակոչվել մեծ ոգևորությամբ և հայրենիքի հանդեպ ունեցած պարտքը կատարելու գիտակցումով:

Ճիշտ է, նա արդեն Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանող էր, բայց, ցավոք, չհասցրեց վայելել ուսանողական կյանքը: Մի ակնթարթում հօդս ցնդեցին բոլոր իղձերն ու երազանքները, և նենգաբար արձակված գնդակից կտրվեց նրա կյանքի թելը:

Գրիշան սովորել է Սառնակունքի միջնակարգդ պրոցում, աչքի է ընկել իր համեստ ու հանգիստ պահվածքով, եղել է բարի և կամեցող, հարգված և սիրված թե՛ համագյուղացիների, թե՛ընկերների և թե՛մանկավարժական կոլեկտիվի կողմից:

Լինելով երեք քույրերի միակ եղբայրը,  դեռ մանկուց շրջապատված էր ջերմ սիրով ու հոգատարությամբ:

Չարաբաստիկ մահվան լուրը ցնցեց հայոց աշխարհը… Մեզանից յուրաքանչյուրն այդ ցավն զգաց յուրովի և հոգու խորքում ինքն իրեն հարցրեց՝ այս էլ ո՞րերորդ անգամ … Ինչո՞ւ «չարաբաստիկ ու նենգ» գնդակը խլեց մի երիտասարդի կյանք ևս, ինչո՞ւ մարեց ևս մեկ օջախի ծուխ…

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ
գ. Ծղուկ
23.06.2014թ.

 

1,991 դիտում

2 մեկնաբանություն ՈՒԶՈՒՄ ԷԻ ԱՊՐԵԼ, ԲԱՅՑ… հոդվածին

  1. Shushan Stepanyan -ը գրել է:

    Astvac hogid lusavori.Isk te in4pes e patahel ays ameny,indz shat e hetaqrqrum,shat tarber baner em lsel.apsos,vishtn andarnali e)

  2. Susanna Babajanyan -ը գրել է:

    Խորին ափսոսանքս և ցավակցումս…բառեր չեմ գտնում.

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *