Ուխտագնացություն դեպի… ԵՐԲ ՈՒԽՏԻԴ ՆՊԱՏԱԿԸ ԵՐԿՐԻԴ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ Է…

Օրը բացվեց…բացվելուն պես ակնթարթորեն կիսվեց…Եվ Սյունյաց Սևաբերդ տանող կիսամութ ճանապարհը շնչավորվեց մի խումբ ուխտավորներով: Սարներն ու ու մարդանման ժայռերը թիկունքիս՝ մեզ ուղեկցում էին մի աշխարհ, ուր բնության ձեռագրի առջև ամեն պահ ուզում էի խոնարհվել: Հաղթահարելով 2931մ  բարձրություն, անցնելով ոլորաններով, նեղ կածաններով, անսահման թվացող ճանապարհներով, հասանք Ղարաղյա՝ Սեւաբերդ կոչվող աղոթատեղի (այսպես են անվանում տեղացիները), որտեղ պետք է դիմավորեինք Արևածագը:

Իմ կյանքում նմանը չունեցող բացահայտում էր սարը, քարը, մայրամուտը, ձմեռային սառնաշունչը, երկնքին մոտ լինելու հավատը, մթի մեջ ինքս քեզ փնտրելու վարպետությունը: Վայրկյանի ու պահի զգացողությունը ակնհայտ զգում էի ու ցնծում տարօրինակ թվացող բացահայտումներից: Գագաթին եղանակը վերածվում է ցրտաշունչ ձմռան և վարկենապես մեզ հագցնում մուշտակներ: Նման վայրկյաններ, կյանքի ակնթարթներ ապրելն ուղղակի երազանքներից թանկ է դառնում: Ապրել ու գիշերել, դողալ ու ժպտալ, սպասել ու հիանալ, չքնել ու վայելե լմութը, որ նակնթաթի պես բացում էր իր ե10622085_802134103171447_329694330_nրանգները: Երբ սիրտս թրթռում էր տեսարանների ու զգացողության հարստությունից, եր բուզում է իգոռալա շխարհին, որ կյանքն ավելի հարուստ է՝ստեղծածդ օրով, երբ խարույկի կրակը բոցկլտում էր շուրջս ու սառած մատներս  ու մարմինս ջերմացնում: Ինչպե՞ս չհամարես հրաշալիք այն ակնթարթները, եր բականատեսն ես արևի ծագելուն, երբ հետևում ես ամեն մի շողի լույս աշխարհ գալուն, երբ արևի խելացնոր գույները երկնքով մեկ տարածվելով՝ քեզ խենթացնում են: Սարերն ու քարերը խոսում ու ցնծում են քեզ հետ:

Անգամ՝ լռությունը ձայն ուներմութը՝ խոսք ուներքարը՝ ժպիտ: Մթության մեջ սեղան փռելու գեղեցկությունըդողացող մատների շարժումները շշմեցուցիչ էինԱրևին մոտ գտնվելու հանգամանքը ստիպում էր աչքերս չորս կտրած սպասել ակնթարթի, որ երբեք, երբեք չի կրկնվելու: Իսկ զինվոր եղբորս ձեռքով քանդակած խաչի առջև ծնկաչոք աղոթելը տիպում էր ավելի ամուր լինելստիպում էր զգալ խաղաղություն բառի զորությունը: Պետք է միայն տեսնել ու գոնե մեկ գիշեր լուսացնել Սյունյաց այդ հրաք սարի գագաթինեւ Աղոթատանը հնչող տերունականով Երկրիդ խաղաղություն ցանկանալով հրաժեշտ տալ նմանը չունեցող մի հրաշքի,  որը  ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱՇԽԱՐՀ  Է ԿՈՉՎՈՒՄ:

Եվ դեռ լցված ու դեռ մի փոքր էլ չմարսած առաջին ուխտագնացությանս տպավորությունները, ինձ սպասում էր Սյունյաց մեկ այլ Աղոթասար՝ Եղիակը: Ի՞նչ է մեզ՝ ուխտա10656304_802136369837887_206739318_nվորներիս մղում կտրել մոտ երկուսուկես ժամ տեւող հեռավորություն, հետևել գլխապտույտ առաջացնող արևի շողերին, ու, նպատակը պինդ պահելով, հասնել ու մոմի լույսով նայել աշխարհին, նայել մի տարածքի, որ տուն է կոչվում, որ հայրենիք է կոչվում և վերջապես քոնն է կոչվում: Նայել լեռներիդ, նայել մոմի անդադար ու կռվով լի բոցին, որ քեզ հետ հավասար ճաքում է ու պայթում խաղախություն բառի զորությունից: Ու հասկանում ես ուխտիդ հզորությունը, Սյունյաց սարերի ուժն ու իմաստությունը, գոռում ես մտքումդ, որ միայն սիրտդ լսի ձայնդ : Եվ երբ փորձում եմ օրս ամփոփել, զգում եմ, որ դեռ կիսատ է, ամեն ինչ դասավորվում է այնպես, որ դարերով պատարագի շունչը ապրած Սյունյաց Սուրբ Հովհաննես եկեղեցին վերապրում ու շնչում է աղոթքով, պատարագի ու հաղորդության զորությամբ: Երբ մթի մեջ թաղված Սյունյաց փոքրիկ գյուղերը ննջում են մանկան քնով, սարի լանջը լուսավորվում է կարոտի աղոթքներով: Երբ մասնակիցն ես, երբ քո մարմին էլ է զարթնում կարոտից, ուժից, և երբ տուն ես վերադառնում գրեթե լուսադեմին, այդ ժամ հասկանում ես, որ ուխտդ ամբողջական է ու կատարված է: ԱՄԵՆ:

ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

03.09.2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *