ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՌՕՐՅԱՆ ՍԻՍԻԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ

 Ուխտագնացություն՝ Արցախ

Մայիսի երկրորդ կեսին Սիսիանի պետական քոլեջի ուսանողները ուխտագնացության էին մեկնել հինավուրց Արցախ աշխարհ: «Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում» մասնագիտության առաջին կուրսեցիներից շատերն առաջին անգամն էին բացահայտում Արցախը: Աննկարագրելի է այն զգացումը, երբ առաջին անգամ ոտք ես դնում այդ հողին, ասես մի գերբնական զորություն ես ստանում մայր հողից, հոգիդ ավելի խրոխտ է դառնում, և հասկանում ես այն մեծ նվիրումը և զոհաբերումը, որ ցույց են տվել Արցախյան ազատամարտիկները: Ուսանողներն իրենց աղոթքն առ Աստված հղեցին նախ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց վանքում: Այնուհետև ուղևորվեցին դարերի խորքից եկող, դարերի փորձություններին դիմացած և իր թևերը բոլոր ուխտավորների առաջ բացած Գանձասար: Երբ վանքի բարձունքից նայում ես շուրջդ, սիրտդ կանգ է առնում, մի կողմում փռված է Վանք գյուղը, իսկ մյուս կողմում պարզապես ցանկանում ես խառնվել անտառի անծայրածիր հեռուներին, բարձրանալ ամպերով քողարկված սարերի գագաթներից էլ վեր և այնտեղից վայելես չքնաղ Արցախ աշխարհը: Իրենց աչքերով տեսնելով Գանձասարի հանրահայտ ժայռակերտ առյուծը, ուսոնողները համոզվեցին, որ այն իսկապես հրաշք է:
Ուսանողները շատ լավ սերտեցին հայրենսիրության դասը: Նրանք ևս մեկ անգամ համոզվեցին, որ ավելի շատ կսիրես քո հայրենիքը, եթե լավ ճանաչես, այդ պատճառով էլ կարոտով հեռացան Արցախից, խոստոնալով, սակայն խոստան, որ հաջորդ անգամ էլ կբացահայտեն Դադիվանքը, Ամարասը, Եղիշե առաքյալի վանքը, կլինեն Արցախի Տիգրանակերտում և շատ այլ վայրերում, որոնք հնարավոր չէ բացահայտել մեկ այցելությամբ: Համոզված եղեք, որ Արցախ աշխարհը սպասում է Ձեզ:
Այս ուխտագնացությունը քոլեջի ուսանողական առօրյայի մի մասն է՝ հայրենաճանաչողության դասը:
Մարիամ Թորոսյան
Քոլեջի դասախոս

Ուսանողները վերանորոգում են կաբինետները

DSC01296Սուրեն Վարդանյանը Սիսիանի պետական քոլեջի «Հարդարման-շինարարական աշխատանքների իրականացում» բաժնի առաջին կուրսի ուսանողներից է: Համակուրսեցիների հետ վերանորոգում է կաբինետ-արհեստանոցը, որտեղ հետագայում նաեւ պարապմունքեր կիրականացնեն: Սուրենը սիրով է աշխատում, ասում է՝ եւ փորձ է ձեռք բերում, եւ օգտակար գործ է անում, եւ ժամանակն անիմաստ չի անցկացնում: Տղաներն ասում են, որ պատրաստ են օգնել նաեւ քոլեջի հանրակացարանի՝ իրենց սենյակները վերանորոգել ցանկացողներին՝ անհատույց:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *