Չգիտես ինչու` բոլորը վախենում են, իրենք էլ չգիտեն` ինչից…

Հպարտ եմ, որ հայ եմ…հպարտ եմ, որ դեռ կա հայի այն տեսակը, ով այս օրերին գտնվում է Բաղրամյան փողոցում։ Միայն այդ պարագայում ես հասկանում, որ դեռ ամեն ինչ անհույս չէ այս երկրում, որ պետք է մնալ ու պայքարել արժանապատիվ ապրելու համար։ Նրանց շարքերը օր օրի խտանում են, իսկ դա ավելի ու ավելի է ոգևորում։ Բոլոր նրանք, ովքեր գտնում են, որ ոչինչ չի փոխվի, նվազագույնը, որ կարող են անել, դա իրենց կարծիքը չբարձրաձայնելն է։ Արդեն իսկ շատ բան է փոխվել. մեր գիտակցությունն է փոխվել։ Հարգելի ընկերներ, աշակերտներ, ծնողներ միացեք, դուրս եկե՛ք ձեր տանից, օրինակ վերցրե՛ք գիշերը Բաղրամյան փողոցում լուսացնող ձեր շատ հերոս ընկերներից…

Այսօր ժամը 17:00 Սիսիանում Կինո Որոտանից կսկսվի մեր երթը դեպի հրապարակ…

25.06. 2015

Չգիտես ինչու` բոլորը վախենում են, իրենք էլ չգիտեն` ինչից…բոլորը իրենց առօրյա հոգսերով՝ չմտածելով, որ մյուս ամիս իրենց արդեն իսկ շատ հոգսերին կավելանա ևս մեկը՝ հոսանքի ավելի բարձր գինը և դրա հետևանքով շղթայական թանկացումները…Դուրս եկե՛ք տանից, պայքարեք ձեր երեխաների ապագայի համար….Պայքարելն ամոթ չէ, ամոթն այս ստրկատիրական, վախեցած մթնոլորտն է, որ արդեն մի տեսակ մեր արյան մեջ է մտել….Արցախյան գոյամարտի տարիներին լույս չկար տանը, բայց կար հոգու լույս, միասնականություն…ու հաղթեցինք….

Այսօր ժամը 17:00 Սիսիանում Կինո Որոտանից կսկսվի մեր երթը դեպի հրապարակ…

25.06.2015

Anahit Gasparyan-ի ֆեյսբուքյան գրառումը

 

Մեկ Արձագանքման Չգիտես ինչու` բոլորը վախենում են, իրենք էլ չգիտեն` ինչից… համար

  1. Agop Aintablian says:

    Jamanagn e zkasdutyan yev nakhakahin nergayaznelu zuzararneru bahanchnere .
    1-Yelektragan sagakini sarezum
    2-nuin engerutyan korzuneutyan manramasn sdukum .yevrobagan sdukich (audit gadarogh)engerutyan goghme .
    3-HAyastani Verahsgich HAnznakhumpin korzuneutyune tatreznel
    4-voryeve Russ engerutyan gam Hay bashdonyaneru Anorenutyan gam charashahumneru barakayin khistoren badjvi ,urazvaz kumarnere veratarzvin ,havelyan dogosnere .
    5-Yelektragan engerutyune vajarvi urish engerutyan gam Azksynazvi .
    …isg inch ghe veraperi “Parepokhumneru “,Arachin Kayle bedk e sgsi Khorhrtarane …
    Mezarko Khorhrtarani menader ,”Khosapoghere Anchodogh “barone bedk e zichi ir tignatore aveli Joghovertavarutyun ,”Khosapoghe chanchadogh “anzi me ,vorbeszi khorhertarane TRAGAN KORZUNEUTYUN gadare JOGHOVUTI okdin …
    Muis harzeru masin Anpoghch Hay Joghovurte deghyag e voronk PAREPOKHUM guzen …

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *