ՊԱՆԹԵՈՆՆԵՐԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ… ԱՊՐԵԼ

ՀՀ Պաշտպանության նախարարության եւ ռազմական ոստիկանության նախաձեռնությամբ եւ համատեղ ջանքերով հանրապետության տարածքի բոլոր եղբայրական գերեզմաններում եւ հուշարձաններում իրականացվում են պահպանության եւ մաքրման աշխատանքներ:
«Արդեն չորրորդ շաբաթն է, ինչ մաքրման աշխատանքներ ենք իրականացնում Սիսիանի քաղաքային պանթեոնում,-ասում է Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության Սիսիանի բաժանմունքի պարետային ծառայության պետ, կապիտան Սարգիս Աղաջանյանը:-Աշխատանքների մեջ ընդգրկվել են Սիսիանի դպրոցների, քոլեջի եւ Սիսիանի զինավանում տեղակայված 10 զորամասերի աշակերտներ, ուսանողներ ու զինծառայողներ: Եղբայրական գերեզմանների եւ հուշարձանների պահպանության ու մաքրման աշխատանքներում ընդգրկվել են հատկապես երիտասարդներն ու մատաղ սերնդի ներկայաչուցիչները` նպաստելու նրանց ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Իսկ նմանատիպ միջոցառումների իրականացմամբ հասրակությունն էլ տեսնում է, որ իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերածների գերեզմանները ուշադրության ներքո են: Նրանց սխրանքը դաստիարակում է, եւ հայրենիքի նահատակները երբեք չեն մոռացվում մեր` ապրողներիս կողմից»:
Սարգիս Աղաջանյանը նշեց, որ աշխատանքներն իրականացվում են առայժմ Սիսիան քաղաքում, ինչից, սակայն, դուրս չեն մնա նաեւ այն գյուղական համայնքները, որտեղ նույնպես կան եղբայրական գերեզմաններ եւ պանթեոններ:DSC02548
Այսօր Սիսիանի քաղաքային պանթեոնի մաքրման աշխատանքներին մասնակցեցին քաղաքի թիվ հինգ հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները` իրենց դասղեկների ուղեկցությամբ:
«Թեպետ օրը սառնաշունչ էր, աշնանային, տխուր ու մելամաղձոտ, անգամ` ձյունե գագաթներով, բայց մեր աշակերտները պատրաստակամ եւ սիրով են մասնակցում այս նախաձեռնությանը: Օրը խորհրդանշական դարձավ: Այն կարեւոր դաս էր թե մեզ, թե աշակերտների համար: Ես չեմ համարում, որ սա միջոցառում էր, սա մեր հերթական դասն էր, այն գործի շարունակությունը, ինչը մեր երեխաներին տալիս ենք ամեն օր, որովհետեւ ամեն օր, ամեն ժամ նրանք իրենց հոգիներում կրում են այն անունները, ովքեր հիմա այստեղ այսպես խաղաղ ննշում են: Այսօր մեկ անգամ եւս ապահովեցինք նրանց խաղաղ, անվրդով նինջը` երախտապարտ լինելով բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն այսօրվա: Ահա այս տապանաքարը իմ աշակերտի` Արթուր Հոկտենի Իսկանդարյանինն է, ում դաս եմ տվել Սպանդարյանի դպրոցում աշխատելիս: Հիմա կանգնած եմ նրա շիրմաքարի առաջ ու խոնարհվում եմ նրա հիշատակին: Հայրենանվեր, պոռթկուն երիտասարդ էր..»,-ասաց թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Գոհար Հայրապետյանը եւ ավելացրեց, որ սրանով իրենց երախտագիտությունը չի ավարտվում նահատակների նկատմամբ. առաջիկայում կգան եւ խունացած ծաղիկները կփոխարինեն նորով: DSC02552
9-րդ դասարանի աշակերտուհի Նաիրուհի Գրիգորյանի խոսքով` սա մեծ դասաժամ էր, կյանքի դաս էր, հայրենասիրության դաս, եւ իրենք մեծ ակնածանքով հարգանքի տուրք մատուցեցին մեր խաղաղությունը նվաճած հայորդիներին: «Մաքրեցինք տարածքը, տապանաքարերից հավաքեցինք չորացած ծաղիկները, խոտը, աղբը, սրբեցինք նկարները, եղեռնի զոհերի հուշաքարը, տղաները փորեցին ծառերի բները, հեռացրեցին խոտը: Օրը մեկ օր էր, եւ այն կավարտվի, բայց մեր երախտագիտությունն ու խոնարհումը նրանց հիշատակի, նրանց սխրանքի եւ նրանց շիրիմների առաջ հավիտենական է»,-ասաց նա:
Նախաձեռնությանը մասնակից է նաեւ «Հայորդիք» հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության նախագահ Նինել Կիրակոսյանը նշեց, որ սա բանակ-հասարակություն կապը ամրապնդող հերթական միջոցառումն է, եւ շնորհակալություն հայտնեց ռազմակական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանին` իրենց նույնպես այս միջոցառումներին մասնակցելու հրավերի համար:DSC02558 «Համագործակցելու առաջարկը սիրով ենք ընդունել, եւ կատարում ենք մեր պարտքը մեր նահատակների հանդեպ, եւ թերեւս սա այն նվազագույնն է, որ կարող ենք անել: Խորհուրդը ռազմահայրենասիրական դաստիարակությունն է. հենց այստեղից պետք է սկսել եւ այս տարիքից: Նման միջոցառումները բարձրացնում են սերնդի ոգին: Պանթեոնը մեր պատմությունն է, մեր գոյամարտի պատմությունը, ինչը երբեք չի ջնջվի, իսկ մատաղ սերունդը ինչքան տեղյակ լինի մեր պատմությանը, այնքան ավելի հայրենասեր կդառնա: Հայրենիքը սիրում են, երբ այն ճանաչում են»,- ընդգծեց նա:DSC02566
Աշխատանքների ավարտից հետո շաբաթօրյակի մասնակիցները բարձրացան բարձունքից հսկող եկեղեցի: Երջանիկ զուգադիպությամբ պարզվեց, ինչպես տեղեկացրեց սուրբ Գրիգոր եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր-Պարգեւ Զեյնալյանը, այսօր հայ առաքելական եկեղեցու եւ քրիստոնեական աշխարհի համար կարեւոր օր է` սուրբ Ավետարանչաց տոնը, ինչի մասին, ցավոք, գրեթե տեղեկություն չունենք: Զրուցելով աշակերտների եւ ուսուցիչների հետ` տեր հայրը հույս հայտնեց, որ այս նվիրական տոնի օրը կդառնա հայ առաքելական եկեղեցու եւ դպրոցների միջեւ ընդհատված կապը վերականգնելու խորհրդանշական օր, քանզի մեր առաջին ուսուցիչն էլ… հոգեւորական էր…
«ՈՐՈՏԱՆ»
17.10.2015

5 մեկնաբանություն ՊԱՆԹԵՈՆՆԵՐԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ… ԱՊՐԵԼ հոդվածին

  1. […] Նախաձեռնությանը մասնակցել է նաեւ «Հայորդիք» հասարակական կազմակերպությունը: Աշխատանքների ավարտից հետո շաբաթօրյակի մասնակիցները բարձրացան բարձունքից հսկող եկեղեցի: Երջանիկ զուգադիպությամբ պարզվեց, ինչպես տեղեկացրեց սուրբ Գրիգոր եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր-Պարգեւ Զեյնալյանը, այսօր հայ առաքելական եկեղեցու եւ քրիստոնեական աշխարհի համար կարեւոր օր է` սուրբ Ավետարանչաց տոնը, ինչի մասին, ցավոք, գրեթե տեղեկություն չունենք: Զրուցելով աշակերտների եւ ուսուցիչների հետ` տեր հայրը հույս հայտնեց, որ այս նվիրական տոնի օրը կդառնա հայ առաքելական եկեղեցու եւ դպրոցների միջեւ ընդհատված կապը վերականգնելու խորհրդանշական օր, քանզի մեր առաջին ուսուցիչն էլ… հոգեւորական էր… «ՈՐՈՏԱՆ» […]

  2. Մկրտիչ Դիլանյան says:

    Ապրեք, տղերքը անշուշտ զգում են ձեր հոգածությունը:

  3. Lena Avetyan says:

    Շնորհակալ ենք, ոսկի գործ եք կատարում: Բարձունքը մերն է. Տղերքը չկան, Նրանք ավելի բարձրում մնացին:

  4. Հրաշալի նախաձեռնություն է.. կեցցե’ք….լավ կլինի, որ մշտապես պահպանվի խնամքը:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *